Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին․ «Հրապարակ»

4 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ 150 թուրք գործարարներ են Հայաստան ժամանել, որոնք «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում հայ գործարարների հետ երկօրյա տնտեսական ֆորումի էին մասնակցում: Տեղեկացանք, որ միջոցառումը, որի կազմակերպիչն Արդյունաբերողների եւ գործարարների միությունն է, դրամաշնորհ է ստացել Եվրոպական Միությունից` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։ Ինչ վերաբերում է թուրք գործարարների այցին, ապա պարզեցինք, որ հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: Միայն հրավերներ է ուղարկել հայ գործարարներին, եւ 140 անձ հաստատել է իր մասնակցությունը ֆորումին, սակայն միջոցառմանը ներկա է եղել շուրջ 120 գործարար։ Ընդ որում, թուրքական կողմի բոլոր ծախսերը, ներառյալ սնունդը, Երեւանի կենտրոնում հյուրանոցի կեցություն, տեսարժան վայրեր այցելություններ եւ այլն, հոգացել են դրամաշնորհի միջոցներից, սակայն Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի կամ այլ ծախսեր չեն նախատեսվել։

Օրինակ` Մեղրիից կամ Ագարակից մարդիկ իրենց հաշվին են եկել Երեւան, իսկ Թուրքիայից եկողներն իրենց գրպանից ոչ մի լումա չեն ծախսել։ Մեզ չասացին, թե որքան գումար է հատկացրել ԵՄ-ն, որքան հասկացանք` խոսքը հարյուր հազար, գուցե ավելի դոլարի մասին է։

 

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...