Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած»

11 Հուլիսի, 2025

Այսօր դեռ մինչ այս պահը քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն մարդամեկի պատվերով որևէ ահաբեկչության նախապատրաստություն չեն «բացահայտել», ոչ մեկի տանից ջրային ատրճանակ, կարագի դանակ, զեղչի քարտ չեն գտել, ոչ մի ընդդիմադիրի խորհրդարանում անձեռնմխելիությունից չեն զրկել, այսինքն՝ զբաղված չեն եղել կոմեդիա ֆիլմ նկարելով, և ուրեմն, նա կարող է հանգիստ նստելու ու բացատրություն տալ, թե երեկ իր խմբակով ինչ էր անում Աբու Դաբիում, ինչ էր քննարկում։

Տարբեր տեղեկություններ են տարածվում այդ հանդիպման վերաբերյալ։ 5 ժամ փակ դռների հետևում եք եղել՝ պատվիրակությամբ, հետո առանձին, հետո էլի պատվիրակությամբ, էլի առանձին, ու ի՞նչ կա իրականում։ Ադրբեջանական մամուլն ասում է, որ գլխավոր թեման եղել է այսպես կոչված «Զանգեզուրի միջնցքը», որի շուրջ կողմերը համաձայնության են եկել։ Քանիցս ասել եմ, որ ըստ երևույթին, Փաշինյանը կտա այն, ինչ պահանջում են, ուղղակի ադրբեջանցիները կասեն միջանցք է, սա կասի՝ ճանապարհ է կամ խաղաղության խաչմերուկ, բայց տրամաբանության մեջ կլինի նույն բանը։

Տարածված հաղորդագրությունը բոլորովին այն չէ, ինչ պետք է լիներ 5-ժամանոց հանդիպումից հետո։ Հիշեցնեմ, այս հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ օկուպացված Արցախում Ալիևը տասնյակ երկրների ներկայացուցիչների առաջ Հայաստանը համարում էր ռազմական հանցագործ պետություն, էլի նախապայմաններ էր դնում, փոխհատուցում էր պահանջում, խոսում էր ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, դրանից առաջ Արարատ Միրզոյանն ասում էր որ գերիների հարցով ընդհանրապես Բաքուն հրաժարվում է լսել, ասում էր՝ կրակում են ու դեմ են սահմանային միջդեպերը բացահայտող մեխանիզին․ ու այդքանով հանդերձ ի՞նչ եք խոսել․ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջա՞ն եք քննարկե՞լ․ գուցե քննարկել եք, թե որ նախապայմանը երբ եք կատարելո՞ւ։

Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը իր պահանջներից մեկ միլիմետր կզիջի՞։ Կասկածում եմ, թե կզիջի։ Խաղաղության պայմանագրի իր առաջարկները այնքան է նույն բանը ուղարկել, մինչև Փաշինյանը ներառել է։ Միրզոյանն էր ասում՝ համաձայնել ենք Ադրբեջանի վերջին պահանջներին, որ էլ երկար չբանակցենք։ Չենք տեսել վերջին 7 տարիներին Ադրբեջանը որևէ դիրքորոշում փոխի, մեղմացնի, բայց տեսել ենք, որ Փաշիյանը լիքը նահանջել է, մի տարում մի քանի դիրքորոշում է փոխել։ Եվ ուրեմն, չեմ կարծում, թե Ադրբեջանը Հայաստանի այսօրվա ղեկավարների հետ որևէ բանակցության ժամանակ որևէ բան փոխզիջում է։

Իսկ ի՞նչ եք քնարկել․ գուցե խոսել եք, թե որ պահանջը երբ եք կատարելո՞ւ․ երբ եք փոխելու սահմանադրությունը, երբ եք լուծարելու Մինսկի խումբը, երբ եք գնած զենքերը վերադարձնելու Ֆրանսիային, երբ եք հայտարարելու Ադրբեջանցների՝ Հայաստանում բնակվելու մասին․ գուցե էլի պահանջել է տարածքային զիջումներ, գուցե ասել է, որ էն 200 քառակուսի կիլոմետրը, որ օկուպացրել է, դուրս չի գա, գուցե միջանցքի շուրջ եք պայմանավորվել։ Ձեզնից ամեն ինչ սպասելի է։ Արտգործնախարարությունն  ասում է՝ վստահեք հաղորդագրությանը։ Իսկ դուք վստահելու տեղ թողել ե՞ք։

Գիտենք ինչ է պահանջում Ադրբեջանը, հազար պահանջ է ներկայացրել․ իսկ ի՞նչ է պահանջում Հայաստանը, պահանջո՞ւմ է օկուպացիայի դադարեցում, պահանջո՞ւմ է գերիներին, կա՞ էդպիսի բան, որ պահանջում է։ Դրա անունը բանակցել չէի դնի։ Բանակցություն չէր, ըստ երևույթին մեկը հերթականորեն գծել է պահանջմները, մյուսը պարտավորվել է կատարել․ հետո սենյակից դուրս եկան Ալիևը ինքնագոհ, նիկոլը՝ հատակը ուսումնասիրելով։

Հիմա ոնց էլ շեղես, ում էլ բռնես, ինչ ահաբեկչական շոու էլ ցուցադրես, քեզ հարցեր են տրվում, թե՝ ինչ ես քննարկել Ալիևի հետ ու ինչ ես խոստացել։ Բազմիցս եմ ասել եմ՝ ժողովուրդը պետք է, պարտավոր է պահանջել բացահայտել այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը․ թուղթ են մոգոնել, ասում են դրա շուրջ բանակցում ենք, բայց գաղտնիք է։ Ինչո՞ւ է գաղտնիք, ո՞ւմից է գաղտնիք, Ադրբեջանի՞ց։ Առաջ էլ գերիների ցանկն էինք ուզում, ասում էին գաղտնիք է, անհետ կորածներինը գաղտնիք է։ Բա հրապարակեք իմանանք իրո՞ք ձեր ասած խաղաղության պայմանագիրն է, թե պարտավորագիր է, ղազագիր է կամ ինչ է։ Սա վերաբերում է բոլորիս, մեր ու մեր երկրի վաղվան ու ապագային․ մեզ վաղը փաստի առաջ են կանգնեցնելու։ Թե բա՝ հաջողված հանդիպում էր․ ո՞ւմ համար էր հաջղված։ Հրապարակեք ինչ եք բնակցել, մենք որոշենք՝ հաջողված էր , թե չէ։ Դուք Պրահայում որ Արցախը հանձնեցիք, դա էլ էիք համարում հաջողված, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա ու հայաթափումն էլ էիք համարում հաջողված, անգամ սահմանել եք Հայաստանի ինքնիշխանության օր։ Էնպես որ, ձեզ համար հաջողված լինելը նշանակում է պետության, ժողովրդի համար անհաջող։

Տեղի ունեցած հանդիպումից այս պահին տեղեկություններ են հրապարակվում, որ քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, գրվում է համաձայնության գալու մասին․ նախ ամերիկյան կողմն է ակնարկում, որ կարող են այդ միջանցքը ճանապարհը կամ չգիտեմ ինչը վերահսկել օտար ուժերը, ըստ երևույթին՝ նկատի ունեն իրենց, հետո ԱԳ փոխնախարարն է ասում, որ կարող են դրսից ուժերի տալ։ Արտգործնախարարությունը քանի հատ էլ պարզաբանում տարածի, թռնի վերև, իջնի ցած, այդ ճանապարհի հսկողությունը այլ երկրների փոխանցելը ինքնիշխանության խախտան մասին է։ Ոնց ուզում եք՝ արդարացրեք ձեզ կամ պարզաբանեք․ դա այլ անուն չունի։ Իսկ ով է դեմ, որ Հայաստանով անցնող ճանապարհը Հայաստանը հսկի, իսկ ինչու է դեմ․ սա մի ամբողջական խոսելու թեմա է, որին կանդրադառնանք։ Ու ատ հնարավոր է և ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, որ այդ այսպես կոչված հսկիչները լինեն Ադրբեջանի նկատմամբ ոչ չեզոք, այլ հակառակը՝ բարեկամական տրամադրված երկրի ներկայացուցիչներ։

Արտգործնախարարությունը ինչ-որ պարզաբանում է տարածում, թե՝ Խաղաղության օրակարգի վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է։ Իսկ ո՞վ ասաց, որ հանրությունը ընդունում է ձեր պատկերացումները կամ ո՞վ ասաց, որ ձեր պատկերացումներն իրականություն են դառնում․ էն որ ձեր ղեկավարն ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, դա ի՞նչ պատկերացում էր․ բա ո՞նց փաստաթղթավորվեց որպես Արցախը ադրբեջան է։ Հազար ու մի հարցում պատկերացում եք ներկայացրել, ո՞ր մեկն է դարձել իրականություն։ ԱԳն-ն լավ կանի ինչ-որ նեղացկոտ պարզաբանումների փոխարեն հրապարակի, թե ինչ են պայմանավորվել, ինչ են խոսել 5 ժամ շարունակ և վերջապես՝ ինչ է իրենից ներկայացնում «խաղաղության պայմանագիր» կոչվածը։

Աբու Դաբիի հանդիպումը նախ անոնսում էր ԱՄՆ-ն, քանիցս անդրադարձան ամերիկացի պաշտոնյաները՝ դրանով իսկ ընդգծելով իրենց միջնորդական կապը հանդիպման կազմակերպման առումով։ Իհարկե՝ այս հանդիպմանը նախորդել էր Ստամբուլ Փաշինյանի այցը, ինչը, թուրքական գործոնը ևս այստեղ ընդգծված է։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել էր, թե մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Ցավն այն է, որ ում միջնորդությամբ էլ լինեն հանդիպում-քննարկումները, մեկ է՝ տուժողի դերում Հայաստանն է ու մեկ պատճառով՝ Հայաստանի անունից բանակցում է Նիկոլը։ Մեռանք ասելով՝ գնա, թող գան նորմալ բանակցեն, տեսնենք քո արածների տակից ոնց են դուրս գալիս։

Կարճ ասած՝ մենք ոչ մի դրական ակնկալիք չունենք Փաշինյանի և ոչ մի բանակցությունից, նրա բանակցած և կազմած և ոչ մի թղթից։ Արդյո՞ք դրանք գիտակցում են, լիարժեք պատկերացում ունեն, թե իրենց արածի հնարավոր հետևանքը որն է, ինչ են մեր գլխին բերելու։ Արդյո՞ք իրենք գիտակցում են, որ ընդունակ չեն մեզ համար, մեր աշխարհասփյուռ ժողովրդի համար, մեր հայրենիքի համար, պետության ու պետականության համար գոնե մազաչափ օգուտ բերել։ Կարծում եմ՝ այո, գիտակցում են։ Իսկ թե ինչու են գիտակցելով հանդերձ մեզ տանում էս անվերձ ձախողումների միջով, դա հենց այն հարցն է, որի պատասխանը, վստահաբար, պետք է տա ու պարտավոր է քննել-պարզել իրավապահ համակարգը, որը հիմա զբաղված է այս ձախողումների անխափան ընթացքն ապահովելով։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...