ԹՐԻՓՓ-ը Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու ձևավորման ծրագիր է. թյուրքագետ

2 Հունիսի, 2026

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը երեկ նորից բացահայտել է այն, ինչի մասին արդեն մեկ տարի է բարձրաձայնում ենք մենք՝ մասնագետներս։ Ալիևը հերթական անգամ պնդել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը TRIPP («Թրամփի ուղի») կոչվածը համարում են «Զանգեզուրի միջանցք» կոչված ծավալապաշտական ծրագրի առաջին քայլը։ Իրենց համար դա հնարավորություն է ստանալ Սյունիքով անցնելու ճանապարհ, որն ունի հատուկ կարգավիճակ։ Այս պահին ամերիկյան վերահսկողությամբ, ավելի ուշ՝ դա կփոխարինեն հենց թուրքականով։

Հունիսի 8-ից հետո այս հարցում իրենք նախատեսում են շարունակել իրենց ծրագիրը, որն ի վերջո հանգեցնելու է Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու ձևավորման։
Հունիսի 7-ին հնարավոր է սրա դեմն առնել՝ ընտրության գնալով ու մերժելով նրանց, ովքեր TRIPP-ով կոծկում են «Զանգեզուրի միջանցքի» վտանգը»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանում է Ղազախստանի փոխվարչապետը

Հայաստանում է Ղազախստանի փոխվարչապետը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և...

11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am

11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am

Երեկ ներքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով 11-ամյա տղայի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածներին հայտարարել էր, որ չեն հաստատվել օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները: Արդյունքում, այսօր ArmLur.am-ի փոխանցմամբ՝ 11-ամյա...

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ից մինչև 18։00, կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս մասին  հայտնել են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից: «Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման...

Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը․ մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել․ Վերոնիկա Զոնաբենդ

Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը․ մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել․ Վերոնիկա Զոնաբենդ

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալ. «Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների...

Հայտնաբերվել են խախտումներով վաճառվող «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի խմբաքանակներ. ՍԱՏՄ

Հայտնաբերվել են խախտումներով վաճառվող «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի խմբաքանակներ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն...