Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին. թյուրքագետ

25 Մայիսի, 2026

Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Հերթական թուրք դիվանագետը, ով սատարման խոսքեր է հղել Փաշինյանին, Հալիլ Աքընջըն է, ով հանդիսանում է Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնադիր քարտուղարը։

Տարակուսած թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի սահմանը չբացելու քաղաքականությունից՝ դեսպան Աջընջըն «Cumhuriyet» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է.

«Հայաստանի ընտրություններին որպես վարչապետի թեկնածու առաջադրվածների մեջ, բացի Փաշինյանից, կա՞ արդյոք այլ քաղաքական գործիչ, ով հանձն է առել փոփոխել Հայաստանի սահմանադրութունը և այդ հարցում չի խուսափել Սփյուռքին և Եկեղեցուն հակադրվելուց։

Այդ համատեքստում, երբ Ադրբեջան-Հայաստան համաձայնագրի նախնական ստորագրումը տեղի է ունեցել և հստակ որոշվել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է հնարավորինս շուտ բացվի և գործարկվի, արդյո՞ք սահմանային անցակետի բացումը պարզապես ժամանակի հարց չէ։ Եթե այդպես է, ի՞նչ վնաս կա, եթե սահմանային անցակետը բացվի հայաստանյան ընտրություններից առաջ և այդպիսով աջակցություն ցուցաբերվի Փաշինյանին»։

Թե ինչու Թուրքիան սահմանը չի բացելու, բացատրել եմ այստեղ։

Իսկ այս դեպքում արժե հիշեցնել հետևյալ հռետորական հարցս։

Արդյո՞ք նախընտրական շրջափուլում արված այս հայտարարությունները Հայաստանի իշխանություններից և նրանց սատարող շրջանակներից կարժանան նույն այն խիստ ու բուռն քննադատական արձագանքին, ինչին արժանանում են նմանատիպ բովանդակությամբ, բայց արդեն այլ երկրի (օր.՝ Ռուսաստանի) շահերից բխող տարաբնույթ հայտարարությունները։ Հատկապես, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե միայն լրագրողների, այլ նախկին պետական գործիչների հետ, որոնք այսօր էլ որոշակի ազդեցություն ունեն Թուրքիայի քաղաքական շրջանակներում»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Ահազանգ՝ միջազգային կառույցներին․ պահանջում ենք չլռել․ Գոհար Ղումաշյան

Ահազանգ՝ միջազգային կառույցներին․ պահանջում ենք չլռել․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ահազանգում է․ «Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Դուք տեսաք, որ երեկ ես նույնպես մասնակցեցի Ստեփանավանում անցկացվող քարոզարշավին։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...