Թրամփը մտածում է Ստամբուլ մեկնել՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններին մասնակցելու

12 Մայիսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարևոր է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը, որը տեղի կունենա Ստամբուլում մայիսի 15-ին։

Նա նաև նշել է, որ կարծում է, որ Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների հանդիպումից դրական արդյունքներ կգրանցվեն։

«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հինգշաբթի օրը կայանալիք հանդիպումը շատ կարևոր է: Ես շատ էի պնդում, որ այդ հանդիպումը կայանա: Կարծում եմ, որ այս հանդիպումից լավ բան կարող է դուրս գալ»,-ասել է նա:

Միաժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը մտածում է մայիսի 15-ին Ստամբուլ թռչելու և այդ բանակցություններին ներկա գտնվելու մասին։

Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի Նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կորնելիուսը։

«Գերմանիայի կառավարությունտ պատրաստակամություն է հայտնում ներկա գտնվելու Ստամբուլում: Ըստ էության, խոսքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին է: Եվրոպացի գործընկերները աջակցություն կհայտնեն այդ գործընթացին», — ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Միաժամանակ Կոռնելիուսը հայտարարել է, որ եթե հրադադարի չհասնեն, ապա Ստամբուլում հնարավոր բանակցություններին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։ «Ռուսաստանի կողմից կա Ուկրաինայի հետ բանակցելու հստակ առաջարկ, Ուկրաինան պետք է որոշի՝ ընդունի այս ձևով բանակցելու այս առաջարկը, թե՞ ոչ»,- ​​ամփոփել է նա։

Նմանատիպ նյութեր

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ...

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչև Սեպտեմբերի 27-ը - Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ - Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ - Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ - Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ - Գործ էին սարքել Մանվել...

Հայաստանի 4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի 4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվում հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում։ Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը, որից հետո ընտրատեղամասերը կփակվեն, և կսկսվի քվեների հաշվարկը։...

44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

Ուղիղ 6 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 07:15-ին, շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք վերածվեցին 1994 թվականից հետո հայ-ադրբեջանական հակամարտության ամենամեծ և ամենաերկարատև պատերազմի։...

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...