Թրամփը և Պուտինը բանակցություններն որակել են կառուցողական և արդյունավետ

16 Օգոստոսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  գլխավորությամբ Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի ունեցած երկկողմ փակ հանդիպումը տևեց երեք ժամ։

Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն էր, ինչպես նաև միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Պուտինը խոսեց ավելի քան ութ րոպե՝ հանդիպումը անվանելով «կառուցողական»։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ինքն ու Դոնալդ Թրամփը հաստատել են գործնական ու վստահելի հարաբերություններ․ «Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ այս ուղով գնալով՝ մենք կարող ենք վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը՝ որքան շուտ, այնքան լավ»։

Թրամփը, որի ելույթը տևեց մոտ չորս րոպե, բանակցությունները գնահատեց «շատ արդյունավետ»՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնություն դեռ չկա: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ կզանգահարի Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Պուտինի հետ հանդիպման բովանդակության մասին տեղեկացնելու համար։

ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներն արդեն մեկնել են Ալյասկայից։

 

Նմանատիպ նյութեր

3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ»

3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ռեկորդային թվով կալանքի որոշումներ է կայացրել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան...

Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ

Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մատնանշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների խճճված լինելը՝ Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ։ Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի...

Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»

Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ կողմնորոշվեք ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մեջ, կա՛մ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ՝ ավելի դաժան փուլը։ Թե ինչ նկատի ունեն, եւ ինչ է...

39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ»

39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտնել էր, որ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից ներկրված 39,2 հազար հատ թարմ կտրած...

Երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3,8 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ...