Կասկածը, որ Հայաստանը դառնում է հակաիրանական ուժերի կենտրոն, փարատվե՞լ է. Հակոբ Բադալյան

12 Փետրվարի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ակնկալում են Նիկոլ Փաշինյանի Իրան այցի ընթացքում հայ-իրանական ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրում: Հիշեցնեմ, որ այդ փաստաթղթի մշակման ուղղությամբ աշխատանքի մասին ամիսներ առաջ հայտարարեց դեռեւս Իրանի նախկին դեսպան Սոբհանին:

Իրանի նոր դեսպանը շաբաթներ առաջ աչքի ընկավ մի կոշտ հայտարարությամբ, թե Իրանում մտածում են, որ Հայաստանը դառնում է հակաիրանական ուժերի կենտրոն: Նախօրեին ելույթ ունենալով Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի հանդիսավոր միջոցառմանը, Իրանի դեսպանը խոսել է երկու երկրնեի ղեկավարների միջեւ փոխվստահության մասին:

Սա պարզապես հանդիսության առիթով արարողակարգային խո՞սք է, թե՞ կասկածը, որ Հայաստանը դառնում է հակաիրանական ուժերի կենտրոն, փարատվել է:

Բոլոր դեպքերում, հայ-իրանական հարաբերության համար վստահության մթնոլորտը չափազանց կարեւոր է, հատկապես առկա իրողությունների եւ զարգացումների ֆոնին: Այդ իմաստով կարեւոր կլինի, եթե կայանա Նիկոլ Փաշինյանի այց Իրան: Այդ մասին խոսելով, Իրանի դեսպանը չի նշել, թե հատկապես ի՞նչ ժամկետում է նախատեսվում այցը:

Բոլոր դեպքերում, ԱՄՆ փոխնախագահ Վենսի ռեգիոնալ այցից հետո դա կլինի թերեւս կարեւոր բալանսավորում, միաժամանակ հավաստիացնելով Թեհրանին, որ ԱՄՆ հետ պայմանավորվածությունները որեւէ կերպ չեն խաթարելու հայ-իրանական հարաբերության հեռանկարը եւ կայուն զարգացումը: Հիշենք նաեւ, որ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի խորհրդական Վիլայաթին նախորդ տարեվերջին բավականին կոշտ էր խոսել Թրամպի ուղու մասին, Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանն ասելով, որ Թեհրանի համար չկա տարբերություն դրա եւ այսպես ասած «զանգեզուրյան միջանցքի» միջեւ:

Միաժամանակ հիշեցնեմ դիտարկումը, որ արել էի անցնող օրերին: Իրանի շուրջ լարված իրավիճակի ֆոնին Թեհրանը ակտիվ կոմունիկացիայի մեջ էր հարեւան գործնականում բոլոր երկրների հետ, բայց այդպես էլ չեղավ հեռախոսազրույց կամ հանդիպում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Դա վստահությա՞ն, թե՞ հակառակ ցուցիչ է»:

Նմանատիպ նյութեր

Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին․ «Հրապարակ»

Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ 150 թուրք գործարարներ են Հայաստան ժամանել, որոնք «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում հայ գործարարների հետ երկօրյա տնտեսական ֆորումի էին մասնակցում: Տեղեկացանք, որ միջոցառումը, որի կազմակերպիչն Արդյունաբերողների եւ գործարարների միությունն է,...

Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»

Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ընտրություններից առաջ մի քանի ամիս պասիվացած ու հանրային դաշտից անհետացած Աննա Հակոբյանն ամռանը հանկարծ միանգամից ակտիվացավ եւ սկսեց խոսել ընտանեկան բռնության, կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայով անգամ փոդքաստեր է վարում: Նրա ուղիղ...

TRIPP-ը ԱՄՆ-ին թույլ կտա Հայաստանում իր զորքերը տեղակայել Իրանի սահմանների մոտ. Ալեքսեյ Շևցով

TRIPP-ը ԱՄՆ-ին թույլ կտա Հայաստանում իր զորքերը տեղակայել Իրանի սահմանների մոտ. Ալեքսեյ Շևցով

Հայաստանում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել Իրանի սահմանին անմիջական հարևանությամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Դա Արևմուտքին, ամերիկացիներին հնարավորություն է տալիս...

Բանակում կրքեր են բորբոքվել. «Հրապարակ»

Բանակում կրքեր են բորբոքվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում խաղաղ պայմաններում զոհերի աննախադեպ վիճակագրությունը պաշտպանության համակարգում գզվռտոցի առիթ է դարձել։ Թեպետ շաբաթներ առաջ Պնախարար Սուրեն Պապիկյանը փորձեց քավության նոխազ հռչակել եւ ազատեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին...

Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»

Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում շարունակում է ինտրիգային մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի առաջիկա ընտրությունների հարցը։ Հոկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի մի շարք խոշոր համայնքներում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ, և իշխանական...