Տղամարդը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի անձնակազմի նկատմամբ

19 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի օդանավի մեջ անկարգ ուղևոր կա։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված չվերթի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Վահան Շահբազյանը, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների հասցեին տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենից հետո Վ․ Շահբազյանը ավիացիոն անվտանգությունից բերվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։...

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անհամբերությամբ...

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ...

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ...

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում...