Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

19 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։ Չնայած նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել հարաբերությունների բարեկամական մթնոլորտը, սակայն տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ի դեպքում էլ Հայաստանին ՀԱՊԿ-ի ճակատագիրն է սպասվում․ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ը Հայաստանին զրկեց ձայնի իրավունքից, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 22-ին էլ կսառեցվի ԵԱՏՄ-ում անդամությունը։

Հիշեցնենք, որ 3 անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ կոչ էին արել Հայաստանին՝ հնարավոր սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով։ Փաշինյանը պատասխանեց, որ տվյալ պահին հանրաքվեի համար հիմքեր չկան։ ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության սառեցումը, ըստ լուրերի, այս հայտարարության հետեւանքն է լինելու։

Նմանատիպ նյութեր

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գերազանցեց ինքն իրեն։ Խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես խաղաղության խոչընդոտ՝ վարչապետը երկու ճանապարհ առաջարկեց, որոնք, իր իսկ խոսքով, կարող են մեկը մյուսի շարունակությունը լինել։ «Կա՛մ մենք հանրային...

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անհամբերությամբ...

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ...

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ...

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում...