Դուք Երևանցուն չեք ասել, որ ձեր համար առաջնահերթը տուգանելն է․ Մեսրոպ Մանուկյան 

23 Դեկտեմբերի, 2025

Ինքներդ ձեզ մի խաբեք, որ դուք մեջտեղն եք, դուք այսօր մրոտ եք, դուք այսօր սև եք։ Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցություններին։

«Ձեր քաղաքական բարոյականությունը որտե՞ղ է: Գիտակցում եք, որ երկու դատական ատյանով կրվում եք, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանը, շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել: Այսօր բերել եք չզեկուցվողների տակ սղցնում եք, որ 80 միլիոն դրամ տաք հասարակական կարգին ուղիղ տուգանելու համար։ Քաղաքացիներ, երբ դուք գույքահարկ եք վճարում, այս մարդիկ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն ձեզ տուգանեն։

Այս նույն մարդկանց, որ ասում ենք՝ շինհրապարակների կահավորանքին պիտի հետևեն, այս մարդիկ այդ գործառույթը չեն անում։ Փոխարենը մտել են, տրանսպորտում ցույց էին տալիս լկտի պահվածք։

Նոր հասկացա՞ք, որ այդ փոշին ու կեղտը դրանք են հանում։ Նոր հասկացա՞ք, որ Թբիլիսյան խճուղում երեք հատ մեծ շինարար կա վարչական դատարանի կողքը, երեկ այնտեղ եմ եղել, խայտառակություն է։ 15 անգամ առնվազն քաղաքապետարանում բարձրացրել եմ այդ խնդիրը, գնացե՞լ եք հետևից։ Չէ, որովհետև դուխ չունեք գնալու, որովհետև այդ ընկերություններից ամեն երկրորդը աֆիլիացվում են ուղիղ ՔՊ-ի հետ։

Բերել եք խուճուճ-մուճուճ, արագ-արագ ներկայացնում եք, ոչ մեկ չի էլ հասկանում այդ խոսույթը։ Պարզ լեզվով խոսացեք, թափանցիկ եղեք, այս Երևանցու նկատմամբ թափանցիկ լինել չի, Ժողովուրդ, դուք կեղծ եք, դուք խաբել եք երևանցուն։ Դուք չեք ասել, որ ձեր համար առաջնահերթը տուգանելն է»,– ասաց նա։

Մանրամասն՝  տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...