Ծեծկռտուք՝ Երևանում. ոստիկանությունը փնտրում է 28-ամյա կասկածյալին

9 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ սրունք-թաթային հոդի դրսային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ «Թիվ 2 բուժմիավորում» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 40-ամյա Սերգեյ Պ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Վայոց ձորի մարզի բնակիչ 28-ամյա Մեսրոպ Ս․-ն մի քանի անգամ ոտքով հարվածել է իր աջ ոտքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մեսրոպ Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

 

Նմանատիպ նյութեր

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո, իսկ հստակ ամսաթիվը դեռ պետք է որոշվի։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման ժամկետները կախված կլինեն...

1 ամսական երեխա է մահացել

1 ամսական երեխա է մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ...

Իսպանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են

Իսպանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են

Իսպանիայի մի շարք քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Մադրիդի մերձակայքում երկու գնացքների բախման համար մեղավորներին։ Ցուցարարները վանկարկել են՝ «Մարդասպաննե՛ր»։ Իսպանիայում գնացքների վթարից հետո բողոքի ցույցերի ժամանակ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն ընտրում է հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների

Տեղի է ունենում ԱԺ քառօրյան։ Օրակարգում 12 հարց է, որից 9-ը քննարկվել-քվեարկվել է։ Այժմ պատգամավորներն ընտրում են հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների։ Օրակարգը՝ այստեղ։  Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...