Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն Իրանը երբեք չի թողնի անպատասխան. Հայտարարություն

23 Հունիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը ներկայացրել է Իրանի Զինված ուժերի հայտարարությունը Կատարում ամերիկյան բազայի վրա հարվածից հետո.

-Պատվարժան և ամուր Իրանի ժողովուրդ,

ԱՄՆ-ի հանցավոր վարչակարգի կողմից Իսլամական Հանրապետության խաղաղ ատոմային օբյեկտների դեմ իրականացված բացահայտ ռազմական ագրեսիայի և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտման պատասխանով՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության (խաղաղություն նրան) ղեկավարությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Բեշարաթ ալ-Ֆաթհ» գործողության շրջանակում կատարեց հզոր և կործանարար հրթիռային հարված Կատարի Էլ-Ուդեյդ ռազմաբազայի վրա։ Այս բազան հանդիսանում է ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի ռազմաօդային ուժերի շտաբը և նրանց ռազմավարական կարևորագույն հենակետը Արևմտյան Ասիայում։

-Զինված ուժերում ծառայող ազգի զավակների վճռական գործողության ուղերձը հասցեագրված է Սպիտակ տանը և նրա դաշնակիցներին, և այն հստակ ասում է․

«Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն Իրանը երբեք չի թողնի անպատասխան՝ ապավինելով Ամենակարող Աստծուն և հենվելով իր հավատացյալ և փառահեղ ժողովրդին»։

-Ամերիկյան թշնամու այս ագրեսիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սիոնիստների չարամիտ գործողությունները հանդիսանում են ԱՄՆ-ի ծրագրերի շարունակությունը։ Այս համատեքստում հիշեցնում ենք․ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաները և շարժական թիրախները ուժի կետեր չեն, այլ այդ պատերազմամոլ վարչակարգի Աքիլլեսյան գարշապարը և նրա մեծագույն թուլությունը։

-Մուհառամ ամսվա՝ նահատակների տիրակալ իմամ Աբու Աբդալլահ ալ-Հուսեյնի (խաղաղություն նրան) սուգի ամսվա շեմին՝ մենք կրկին զգուշացնում ենք իսլամական Իրանի թշնամիներին․ անպատասխան հարվածների ժամանակաշրջանը ավարտված է։ Մեր ժողովրդի հզոր զինված ուժերի վճռականությունը նշանակում է, որ ցանկացած թշնամական գործողության կրկնություն կբերի ԱՄՆ-ի ռազմական ներկայության արագ փլուզման, Արևմտյան Ասիայից նրանց նվաստացուցիչ փախուստի, ինչպես նաև իսլամական ումմայի և աշխարհի բոլոր ազատատենչ ժողովուրդների ընդհանուր իդեալի իրականացման՝ սիոնիստական չարորակ ուռուցքի վերացման։

Նմանատիպ նյութեր

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել. ՔԿ

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել. ՔԿ

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել: yerevan.today-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական...

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը. Շամշյան

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը. Շամշյան

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում...

Մենք այլևս ավտորիտար պետություն ենք․ Տաթևիկ Սողոյան

  «Արդյո՞ք մարդն այսօր Հայաստանում պաշտպանված է. պաշտպանվա՞ծ է արդյոք նրա խոսքը, աշխատանքը, ազատ տեղաշարժը, կարծիք արտահայտելն ու քաղաքական գործընթացներին մասնակցելը։ Չեմ ուզում այլևս օրինակներ բերել. յուրաքանչյուրս մեր մտքում կարող...

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ. Վահե Դավթյան

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․«Շուշիի մեդիաֆորումում Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝...

Այսօր Հայաստանում ձևավորվել է նեոթուրքական «փաշիզմ»․ Արման Աբովյան 

«Արմեն Գրիգորյանը՝ Միխալիչը, իմ ընկերը։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արմենի հետ, բոլորիս աչքի առաջ էր։ Արդեն այն ժամանակ մենք խոսում էինք, որ երկրում հաստատվում է ավտորիտար կառավարման համակարգ։ Բայց նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք նկատի...