«Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային․ «Հրապարակ»

20 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.   2026 թվականի մայիսի 22-ին՝ վերջին զանգի օրը, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել։ Դպրոցի աշխատակիցների եւ գյուղի երկու բնակիչների միջեւ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի եւ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով միջադեպին միջամտել են իրավապահները։ Վերջին զանգի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը գնացել են Տիգրանաշենի Պարույր Սեւակի անվան դպրոց։ Ըստ իրավապահների՝ նրանք դպրոցի ուսուցչանոցում վիճաբանել են տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա մտել միջոցառման անցկացման սենյակ, շարունակել վիճաբանությունն ու վնասել դասասենյակի գույքը։

Վիճաբանության ընթացքում կանայք նաեւ ծեծել են դպրոցի տնօրենի անչափահաս դստերը՝ Մարինա Արզումանյանին։ Պատճառն այն է եղել, որ աղջիկը փորձել է պաշտպանել մորը, Աիդա Կարապետյանը ապտակել է նրան, իսկ Հռիփսիմե Արզումանյանը հարվածներ է հասցրել։ Մարինա Արզումանյանը մարմնի տարբեր հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել։

Դեպքից հետո Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը ձերբակալվել են։ Հետագայում Հռիփսիմե Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, իսկ Աիդա Կարապետյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

«Հրապարակ»-ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց զրուցել դպրոցի տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ։ Տնօրենը հրաժարվեց հեռախոսով դեպքի մասին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այցելենք գյուղ եւ տեղում զրուցենք։ Ի դեպ, Տիգրանաշենի դպրոցն այս տարի փակվող դպրոցների թվում է։ Տիգրանաշենի դպրոցական տարիքի երեխաներն այս սեպտեմբերի 1-ին գնալու են Պարույր Սեւակ գյուղի դպրոցը։ Տիգրանաշենն ադրբեջանական անկլավի անվան տակ ծրագրում են հանձնել Ադրբեջանին․ իշխանությունը ո՛չ հաստատում է այս տեղեկությունը, ո՛չ հերքում՝ հայտարարելով, որ այդ հարցերը լուծվելու են սահմանազատման շրջանակներում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Հայտնի են դարձել օգոստոսի 19–ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի ենթարկված զինվորների անունները, գրում է ArmLur.am–ը։ Վիրավորներն են 2007 թվականին ծնված  ժ.Հ-ն, 2007...

Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի

Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ գրում է․ Ադրբեջանական իշխանությունները ռազմական վարժարանի են վերածել բռնազավթված Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին, ինչը մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մի շարք միջազգային...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։...

Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ»

Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել Սահմանադրական դատարանի դատավորների գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։ Այս անգամ հերթը ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանինն է։ Մինչև Սահմանադրական դատարանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 15․ ԱԺ պատգամավորները հանձնաժողովների նախագահներ են ընտրում

Երրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ ԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Տեղի է ունենում քվեարկություն Նիստն առաջարկում ենք դիտել...