Սրբազանները վստահ են՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման. Գառնիկ Դանիելյան

17 Հոկտեմբերի, 2025

«Հայաստան»‎ խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Գառնիկ Դանիելյանը ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Բագրատ և Միքայել Սրբազաններին:  Հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Հիշեցնեմ, որ մինչ այս փակ էին տեսակցությունները Բագրատ Սրբազանի հետ, և մենք հնարավորություն ունեինք այցելելու միայն Միքայել Սրբազանին։

Հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին։

Սրբազանները տիրապետելով մի քանի լեզվի՝ օրվա մեծ մասը տրամադրում են ընթերցանությանը և աղոթքներին։

Չնայած իշխանությունների կողմից շարունակվող հակաեկեղեցական քայլերին և քաղաքականությանը՝ նրանք վստահ են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման։

Իշխանությունների ճղճիմ քայլերից ակնհայտ է դառնում հոգևորականների դեմ շինծու գործեր հարուցելու իրական նպատակը։ Թիրախում եկեղեցին է՝ որպես ազգային կուռ կառույց, նպատակը՝ Վեհարանի գրավումը։

Հատկապես ազդեցիկ հոգևորականներին կալանավորելով՝ իշխող խմբակը փորձում է ավելի հեշտությամբ հասնել այդ նենգ նպատակին։

Մի բանում համոզված ենք․ մեր ժողովրդի անսասան հավատն ու սերը ազգային եկեղեցու նկատմամբ դա թույլ չեն տալու»,- հայտնել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...