Փաշինյանն իր «թևերն է փռել»՝ թույլ չտալով որևէ քննադատություն իր նախարարի հասցեին. Գառնիկ Դանիելյան

12 Հոկտեմբերի, 2026

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Բանակում մահվան և ինքնասպանությունների դեպքերի թիվը հասել է մտահոգիչ չափերի։ Վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ-ում արձանագրվում է մահվան դեպքերի դինամիկ աճ։ 2022 թվականից ի վեր բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան ավելի քան 230 դեպք։ Աճել են նաև ինքնավնասման դեպքերը։
Միայն 2026 թվականի առաջին 8-9 ամիսներին ոչ մարտական պայմաններում արձանագրվել է մահվան ավելի քան 33 դեպք։ Այս սարսափելի վիճակագրությունն արտացոլվում է նաև մեր առօրյայում․ գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին։
Այս ամենը լուրջ ահազանգ է, որ ոլորտում համակարգային փոփոխությունների հրատապ անհրաժեշտություն կա։ Այլ պետություններում նման իրավիճակը կհանգեցներ պատասխանատուների, այդ թվում՝ պաշտպանության նախարարի, պաշտոնավարման նպատակահարմարության հարցի բարձրացման։
Մինչդեռ Հայաստանի վարչապետն իր «թևերն է փռել»՝ թույլ չտալով որևէ քննադատություն իր նախարարի հասցեին։ Ավելին՝ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին խոսելիս իրեն թույլ է տալիս ցինիկ մեկնաբանություններ՝ հայտարարելով, թե խաղաղության պայմաններում զինվորների զգոնությունը թուլացել է, իսկ չքնելու մոտիվացիան՝ նվազել։
Զինվորի կյանքը վիճակագրություն չէ, իսկ բանակում մարդկային ողբերգությունները՝ անլուրջ մեկնաբանությունների թեմա։
Յուրաքանչյուր նման դեպք պահանջում է մանրակրկիտ և անաչառ քննություն, պատճառների բացահայտում և պատասխանատուների հստակեցում։ Մինչդեռ իրավապաշտպանների պնդմամբ՝ այս հարցերում քննությունների անաչառության և արդյունավետության հետ կապված լուրջ խնդիրներ կան։
Այլևս անթույլատրելի է պաշտպանության և անվտանգության ոլորտում տիրող բարձիթողի վիճակը։ Այս իրավիճակն ունի հստակ պատասխանատուներ, և նրանց պաշտոնավարման շարունակությունը պետք է դառնա հանրային ու քաղաքական լուրջ քննարկման առարկա։
Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ պաշտպանության և անվտանգության ոլորտը պետք է ազատել ձեր ձախողված կառավարումից։ Խաղաղություն բառը շահարկելով դուք միայն մահեր եք բերում։ Ձեզ համար մարդկային կյանքը, այդ թվում՝ մեր երիտասարդ տղաների, որևէ արժեք չունի։ Դրա վկայությունն է նաև հանրային վայրերից մեր հերոսների նկարների ջնջումը, փառքի անկյունների հեռացումը»։

Նմանատիպ նյութեր

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 211 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 189 վարորդ, առանց վարորդական...

ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով. Օլիվիե Ֆոր

ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով. Օլիվիե Ֆոր

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը նշել է, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով: Իր X միկրոբլոգում կատարած գրառման մեջ պատգամավորը մասնավորապես նշել է. «Դաշնակցություն...

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ...

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր...

Փաշինյանը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ․ Փաշինյանն աթոռամետ է․ Արթուր Խաչատրյան 

«Փաշինյանը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ․ ինքը աթոռամետ է։ Նա պատրաստ է շատ արագ փոխել իր դիրքորոշումը, որպեսզի կարողանա մնալ իր պաշտոնում։ Հիմա նա նաև շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգներով է հղի Եվրասիական ուղղությամբ իրավիճակի սրումը, և...