Սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. իրանագետ

6 Մայիսի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնման հետևանքով ձևավորվել է խորապես բարդույթավորված մի նկատելի խավ, որը թեև այդ մասին չի բարձրաձայնում, բայց ներքուստ համոզված է, որ Հայաստանը հետամնաց մի գավառ է, իսկ Եվրոպան ամենայն առաջադիմության ակունք և օրինակ։

Հենց սրանով է, ըստ իս, պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը և այդ նպատակով տարատեսակ նվաստացումների վրա աչք փակելը։

Հայաստանի սրբազան տարածքի, պատկերավոր ասած, մեկ-երկու քաղաքից բացի և Գառնի-Գեղարդից անդին երբևիցե չեղած այս խավի «դասական» որևէ ներկայացուցիչ հստակորեն գիտե ցանկացած պայմանական «Վիզէյրի» դեպի պայմանական Փարիզ յուրաքանչյուր ավիատոմսի գինը և տենչում է ձեռք գցել հերթական էժան տոմսակն ու ստանալ տենչալի վիզան և համալրել «երջանիկների» շարքը։

Հենց այս խավի կրքերը հագուրդ տալու նպատակով է այսքան շեշտադրվում Հայաստանի արդի վիճակի համար բոլորովին ոչ այդքան կարևոր եվրոպական վիզաների ազատականացման ոչինչ չտվող ուռճացված խոսույթը, մինչդեռ գրեթե մոռացվել է, որ ոչ մի վիզայով այլևս հնարավոր չէ այցելել ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայրենիքի մաս այնպիսի սրբազան անկյուն, ինչպիսին, դիցուք, Ամարասի վանքն է։

Նողկալի է, երբ հենց այս խավի և դրա կրքերը հագուրդ տալուն միտված ականջ խլացնող աղմուկի պատճառով մեզանում լուսանցք է մղվել բնական, առողջ և աստվածահաճո մղումը կրկին հնարավորություն ստանալ այցելելու, օրինակ՝ մեր երանելի Սուրբ Մեսրոպի աննկուն ջանքով դեռևս 5-րդ դարում դպրոցի ավանդույթ ունեցած մեր սրբատեղին՝ Ամարասի վանքը։

Աննորմալ է, երբ որևէ մեկը ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում, նրա խիզախ քարոզը Գողթան գավառում, նրա սրբատեղի-ծննդավայրը Տարոնի Հացեկաց գյուղում, և ձգտում հայրենիքի այս սրբազան անկյունների բնական քաղցրությունը բթացնել Փարիզում ըմպած սուրճի դառնությամբ»։

Նմանատիպ նյութեր

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային...

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն...

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն...

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը կարծում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել շուկաների վրա ճնշումը և պատրաստվել ռազմական գործողությունների նոր փուլի: Այս պնդումը արել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով անանուն պաշտոնյաների և հետախուզական...