Սրանց վերջնանպատակը մեկն է՝ մեր տնտեսությունը հանձնել թշնամուն․ Գառնիկ Դանիելյան

15 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Շուրջ 20 օր է՝ ինչ ծաղկի արտահանման արգելքով պայմանավորված՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ծաղիկ արտահանողները։

Դեռևս հունիսին վերջիններիս ընդունել էին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները՝ խոստանալով օր առաջ լուծել խնդիրը, սակայն, առ այսօր չկա որևէ դրական տեղաշարժ։

Նշված տնտեսվարողներին չի տրվում պաշտոնական պարզաբանում, թե ինչո՞ւ է ռուսական կողմը արգելել Հայաստանից ծաղիկների արտահանումը։

Մինչ իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված են «ահաբեկիչների» հայտնաբերմամբ և հակաեկեղեցական գործողություններով, բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գյուղատնտեսությունն ու արտահանումը հայտնվել են խայտառակ վիճակում։

Վարկերով ջերմոցներ ստեղծած մեր հարյուրավոր հայրենակիցներն ամեն օր կրում են ֆինանսական ահռելի կորուստներ, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ոլորտի համար։ Չկարողանալով այդ քանակության ծաղիկներն իրացնել տեղի շուկայում՝ արտահանողները ստիպված են լինում թափել դրանք։

Խնդրի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որի վարած քաղաքականությունը ջախջախիչ հարված է հասցնում մեր տնտեսությունը։ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացումը հանգեցնելու է կործանարար հետևանքների։ Դե, իսկ ոլորտի պատասխանատու նախարարը «չափազանց կարևոր» հանձնարարություն է կատարում՝ միանալով հակաեկեղեցական, հակազգային արշավին՝ իրեն վստահված ոլորտը թողնելով բախտի քմահաճույքին:

Քանի սրանք են իշխանության, որևէ խնդրի լուծման սպասել պետք չէ։ Իշխող խմբակն իր անմիջական պարտավորությունները 7 տարում չի կատարել և չի կատարելու։ Սրանց վերջնանպատակը մեկն է՝ մեր տնտեսությունը հանձնել թուրքերին»:

Նմանատիպ նյութեր

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների...

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ)...

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարները քննարկել են...

Հիմա ավելի շատ զորամասերում են զոհվում, քան զոհվում էին սահմանին․ Սամվել Կարապետյան

  «Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ, բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է...

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի...