Սպասվում է բեսպրեդելի նոր ալիք․ «Կարճ ասած»

24 Փետրվարի, 2026

 

Ի՞նչ եք կարծում, եթե մեր երկրում չլինի ոստիկանություն, ՆԳ նախարարություն, ավելի վատ կլինի՞ քրեածին իրավիճակը։ Ամեն դեպքում, տպավորություն է, որ այդ կառույցը կա միայն պաշտոնապես։ Ընդամենը մի քանի օր առաջ համացանցը ողողվեց Աջափնյակում 40-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ծեծկրտուքի, կրակոցների և սպանության մասին լուրով։ դա քննարկվեց երկու օր և անցավ-գնաց։ Հետո մեկ դժբախտ լուր տարածվեց, որ՝ Սևանում դանակահարությունից մահացավ 19-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանը․ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի այս բնակչին սպանել էին դանակի 7 հարվածով․ ձերբակալվել է անչափահաս։ Այդ լուրն էլ անցավ-գնաց․ այսօր էլ կանցնի-կգնա մեկ այլ լուր, որ մահացել է Երևանի 31-ամյա բնակիչը, որը հրազենային վնասվածք էր ստացել Զովունի գյուղում կրակոցների ժամանակ։ Հանցագործության էջերը ամեն օր թարթում ենք։ Արդարադատության նախարարն ասում է՝ մենք ի՞նչ անենք, անձնական հարցեր է, սպանում են։ Իսկ արդյո՞ք կառավարության գլուխ կանգնածը մեղավոր չէ, որ մեր երկրում օրը մեկ կամ մի քանի սպանություն է տեղի ունենում։ 

Այսօր որոշել եմ Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումներին անդրադառնալ տեսանյութերով։ Եվ այսպես, 2019 թվականի 12-ին ինչ-որ հավաքի ժամանակ Փաշինյանին քաղաքացին բողոքում է, որ Կոտայքի մարզում 4 հոգու են դանակահարել։ Ասում է՝ խոսքս լավ հիշեք, թշնամություն է մտել, խորանում է։ Նիկոլը ընդհատում է հակառակը փորձում համոզել։ Դիտենք տեսանյութը․

«Տվյալ պահը չի կարող առաջ գնալ, եթե որևէ մեկը որևէ տեղ փորձի դանակահարությամբ հարց լուծել, այ էդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին։ Բոլոր էդ կուսակցականները, դանակով հարց լուծողները, պպզած հարց լուծողները, պառկան ասֆալտին, որև մեկը չփորձի թփրտալ, մեր համբերությունը չփորձեն»։ 

Նիկոլի էս խոսքի վրա սաղ ժողովուրդը ուրախանում է, ծափ են տալիս ու խլացնում են էդ մարդու ձայնը, որ ասում է՝ չես կարող, ի վիճակի չես։ Դա 2019 թվականն էր, երկրում հանցագործությունների թիվը 24․700 էր։ Այսօր՝ ժողովուրդ ջան, 40 հազար է։ Այսինքն էդ քաղաքացին ճիշտ էր հասկանում դեռ 2019 թվականին, որ խորանալու է։ Գիտե՞ք Փաշինյանի էսպիսի ելույթներ, խոստումներ բազմիցս են հնչել, 10 անգամ չէ, 100 անգամ չէ, ավելի շատ։

Մեկն էլ դիտենք․ հուլիսի 15, 2018թ․, մի երկու շաբաթվա վարչապետ էր, ամեն օր ուղիղ եթերներ էր մտնում ու ամեն եթերում 10 խոստում տալիս, որը հետո, իհարկե, տապալելու էր։ Մտնումէ  ուղիղ եթեր ու ամպագոռգոռ հայտարարություններ անում։

«ժողովուրդ ջան ուզում եմ բոլորին զգուշացնել, որ ոչ մեկը ՀՀ-ում չի կարա զենքով հարց լուծել, ուզում եմ ասել, որ թույլ չեմ տա, որ որևէ մեկը մեր սիրո ու հանդուրժողականության հեղափոխությոնց հետո կանգնի-ասի զենքով հարցեր կլուծեմ, զենքով ոչ մեկը Հայաստանում հարցեր չի լուծելու։ Սա եկեք սրանում հստակ լինենք, որևէ մեկը Հայաստանում լկտիությամբ, բեսպրեդելով, զենքով ՀՀ-ում հարցեր չի լուծելու»։

Էս հայտարարությունների վրա ուղղկի մարդու ծիծաղ է գալիս։ Զենքով ոչ միայն լուծում են հարցեր, այլև փողոցներում․ Սևանի սպանութունը հենց հրապարակում է, Աջափնյակինը՝ շենքի բակում, Գյումրու դանակահարությունը, էն որ 4 հոգով մեքենայից իջել էին և մեկին դանակահարել, եղել է հենց կանգառում։ Նոր Նորքում հենց շենքի բակում 25 երիտասարդ ծեծում էին երկուսին։ Մի քանի օր առաջ հենց ազգային գրադարանի մոտ էին երկու տասնյակից ավելի երիտասարդ ծեծել մեկին։ Ի դեպ, հենց այս դեպքով ոստիկանների պահվածքը շատ խնդալու է, ոչ թե բռնել են ծեծողներին, այլ կրակել են օդ, որ փախչեն, նրանք փախել են, հիմա էլ ընկել ման են գալիս միջադեպի մասնակիցներին։

Փորձագետները հաշվել էին, որ մեր երկիրը բնակչության համեմատ ոստիկանների թվով աշխարհում առաջատարներից է։ Ամենաարագ աճողը հենց ոստիկանությանն է, կես միլիարդ դոլարի կարգի է, էս ընթացքում ոստիկանության զանազան մարմիններ ձևավորվեցին, էլ պարեկ, էլ գվարդիա կամ եսիմինչ, բայց հանցավորությունը խորանում է։ Ինչքան շատանում է բյուջեն, այնքան՝ սպանությունները, բռնությունները։ Լավ, սրանք բացահայտ բռնություններն են, իսկ ինչքան են լինում, որից տեղյակ էլ չենք, հատկապես մարզերում, գյուղերում։

2019 թվականի հունիսի 21-ին ոստիկանության զորքերի առաջ ելույթ է ունենում ու էլի անդրադառնում բռնություններին․

«ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ չեն լինելու բռնությամբ հարց լուծելու մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն»։

Այս ելույթը, կրկնում եմ, ոստիկանության առաջ էր, ի ոստիկանության, որը հենց ինքը մեր եևրկրում բռնության թիվ 1 գործիքն է։ Չկա մի հատ միտինգ, ընդդիմադիրների հավաք, որը չավարտվի ոստիկանական բեսպրեդելով։ Հետո նույն էդ խոսքերը ասած Նիկոլը շնորհակալություն չհայտնի ոստիկաններին բռնությունների համար։ Ուղիղ եթերում 60 ոստիկան ծեծում է ԱԺ պատգամավորին, ավելի մեծ հանցագործություն, խուլիգանություն է, քան քիչ առաջ թվարկածս դեպքերը, մի երկու ոստիկանի լիազորություն կասեցնում են, հետո վերականգնում աշխատանքի։ Հետո տեսնում ենք, որ ոստիկանները ձերբակալվածներին ծեծի են ենթարկում, հետո տեսնում ենք, որ ոստիկանության օպերլիազորը ձեռնաշղթաներ է հագցնում ու ծեծով ցուցմունք կորզում։ Հետո՞ ինչ, որ Նիկոլը կոկորդ էր պատռում, թե բռնությամբ հարց չի լուծվելու մեր երկրում։

Ժողովուրդ ջան, քանի որ թաղայինները, օպերները, ուժայինները զբաղված են Նիկոլի աթոռի պահպանմանմբ, քրեական տարրեը՝ նրա համար ձայն բերելով, երկիրը բախտի քմահաճույքին է։ Ամեն անգամ նրա՝ Ա կետից Բ կետը տեղափոխվելիս քա՞նի ոստիկան է խառնվում իրար․ ոստիկանների թիվը շատ է, իհարկե, բայց անսպառ չէ, բայց երբ բոլորը ուղարկվում են Նիկոլի քաղաքական քմահաճույքների բավարարմանը, ժողովուրդը հայտնվում է վտանգի մեջ։ Էս վիճակը չի փոխվի, քանի դեռ իշխանության առաջնահերթությունը չի փոխվել։ Այս իրավիճակը չի փոխվի, քանի դեռ բռնությունը երկրի փաստացի ղեկավարի գլխավոր զենքն է։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրում, իմ գնահատմամբ, բռնության թիվ 1 քարոզիչներից է, էն մուրճը ինքն էր ճոճում, չէ՞։ Նրա բառապաշարը բռնություն է, նրա ելույթները գլուխ ու ոտքեր ջարդելու մասին են։  

Մի ելույթ էլ հիշեցնեմ, ասվել է 2018 թվականի նոյեմբերին։

«Այլևս երբեք Հայաստանի քաղաքացու ու վրայով ավտոներ չեն քշելու, այլևս երբեք լկտիություն չի լինելու»։

Դուք այս ելույթը ո՞ր դեպքի հետ եք ասոցացնում։ Կարո՞ղ եք հիշել վերջին 35 տարվա ամենաաղմկահարույց դեպքը, երբ քաղաքացու վրա ավտո են քշել․ վստահաբար հիշում եք, բայց ոչ թե ավտո էր, այլ՝ ավտոշարասյուն։ Ու դա հենց Նիկոլի շարասյունն էր, որը լղճեց-անցավ հղի կնոջը։

Կարճ ասած՝ 8 տարի իշխանության լինելով՝ ամեն օր նա զբաղվել է ատելության, բռնության քարոզով, նա սնվում է էդ ատելությունից, ու այսօր մեր այս իրավիճակի գլխավոր պատճառը քաղաքացին համարում է հենց Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ու անգործությունը։ Երկուսն էլ համարում է հանցավոր։ Սա էնքան բացասական էներգիա է կուտակել, որ դրանից լավ բան չի կարող առաջ գալ։ Նիկոլն ու խաղաղ երկիրը հականիշներ են։ Իրավիճակի թուլացումը, մեղմացումը, էս ատելության վերացումը հնարավոր է միայն իշխանափոխությամբ, այլապես բռնության նորանոր ալիքներ են լինելու և ուղղակի քայքայեն մեր երկիրը ներսից։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...