Սպառանալիքի պես է հնչում. Պուտինը ընտրություններից մեկ ամիս առաջ Հայաստանին հիշեցրել է Ուկրաինայի մասին․ BBC

13 Մայիսի, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս էլ քիչ ժամանակ առաջ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն Երևանին ընտրության առջև է կանգնեցրել՝ բարեկամություն Եվրամիության հետ, թե՞ գործընկերություն Ռուսաստանի հետ։ Իսկ որպես նախազգուշացում՝ նա հիշեցրել է Ուկրաինայի օրինակը, գրում է BBC-ն։

«Պետք չէ հասցնել ամենավերջին կետին, պարզապես պետք է ժամանակին ասել՝ մենք այսպես ու այսպես ենք անելու», — ասել է Պուտինը՝ խոսելով Երևանի եվրոպական կուրսի մասին։

Մոսկվան նախկինում ևս հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ շարժվել դեպի ԵՄ՝ մնալով Եվրասիական տնտեսական միության մաս։ Սակայն այժմ Պուտինն այդ կուրսը կապել է ուկրաինական սցենարի հետ, ընդ որում՝ դա արել է քվեարկության նախաշեմին, որը կարող է դառնալ ոչ միայն վեճ նոր կառավարության շուրջ, այլև որոշում երկրի ապագայի վերաբերյալ։

Հենց այս շղթան՝ Հայաստանը, ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը, Ուկրաինան և «պետք չէ հասցնել ծայրահեղության» արտահայտությունը, ստիպեցին Պուտինի խոսքերում տեսնել գրեթե սպառնալիք։

Ռուսաստանի նախագահը չի ասել, որ Հայաստանին սպասվում է ուկրաինական սցենարը։ Սակայն նրա պատասխանի քաղաքական իմաստն ընկալվում էր հենց այդպես. եթե մի երկիր, որին Մոսկվան համարում է իր ազդեցության գոտու մաս, ընտրում է եվրոպական ուղղությունը, ապա այստեղից կարելի է կռահել, որ հետևանքները կարող են ծանր լինել։

Կրեմլյան աշխարհայացքում Ուկրաինան դարձել է ոչ թե հարևան պետության վրա ռուսական հարձակման, այլ այն բանի օրինակը, թե իբր ինչի է հանգեցնում Մոսկվայի շահերը հաշվի չառնելու փորձը։

Ըստ պարբերականի հարցված հայ փորձագետների՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն ակնհայտորեն սպառնալիքի պես են հնչում։ Երկու երկրների տնտեսական կապերի և հայ ժողովրդի օգուտների մասին Պուտինի դատողությունները ակնարկ են հնարավոր էներգետիկ պատժամիջոցների մասին, որոնք Ռուսաստանը կարող է կիրառել Հայաստանի դեմ։

Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանն այժմ դժվար թե կարողանա սպառնալ Հայաստանին անվտանգության ոլորտում. այդ ժամանակներն անցել են։ Ըստ նրանց՝ 2020-ից 2023 թվականների ընթացքում տեղի են ունեցել մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք դա դարձնում են անհնարին։

Նախ՝ Արցախյան երկրորդ պատերազմը և դրան հաջորդած Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանությունը. այդ ժամանակ այնտեղ գտնվում էին ռուս խաղաղապահները, որոնց պարտականությունն այդ մարդկանց գոյատևման ապահովումն էր։ Եվ երկրորդը, իհարկե, խոսքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին է։

Երևանը համաձայն չէ, որ Հայաստանն արդեն իսկ պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը հանրաքվեի դնել. նրա խոսքով՝ դրա համար չկա «օբյեկտիվ անհրաժեշտություն»։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և հարգանքով է վերաբերվում միավորման գործընկերներին։

Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը կարող է խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները և ԵԱՏՄ-ի հետ հանրաքվեի հարցը թողնել հետագային։ Նույնիսկ Մոսկվաի հանդեպ հայերի խորը հիասթափության ֆոնին՝ թե՛ Ուկրաինայի պատերազմից, թե՛ Ղարաբաղյան ճգնաժամի ժամանակ Ռուսաստանի պահվածքից ելնելով, ՀՀ վարչապետը պատասխանել է դիվանագիտորեն։ Նրա առջև հիմա այլ խնդիր է դրված՝ հաղթել ընտրություններում, որոնց մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ։

Փաշինյանը գնում է ընտրությունների իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորությամբ։ Նրա քարոզարշավը կառուցված է Ադրբեջանի հետ խաղաղության, ներքին բարեփոխումների և երկրի գոյության գաղափարի շուրջ։ Նա նշել է, որ Հայաստանը պետք է լինի ներկայիս միջազգային ճանաչված սահմաններում, առանց Ղարաբաղը իր վերահսկողության տակ վերադարձնելու փորձերի։

Նրա ընդդիմախոսները վարչապետին մեղադրում են պարտության, Բաքվին զիջումների և Մոսկվայի հետ հարաբերությունների քայքայման մեջ։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ ԱՄՆ դաշնային դատարան: Դատական ​​հայցը բխում է Ադրբեջանի դեմ անհիմն և սադրիչ մեղադրանքներ պարունակող հոդվածի հրապարակումից, հաղորդում է Report-ը: 2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի կողմից հրապարակված հոդվածը պարունակում էր...

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Հայաստանի հասարակության այս աղքատության,...

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է...

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին...

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...