Սովորեցնում ու վարժեցնում են ձեր աչքերը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ավերված վիճակում տեսնելու համար. Դեմոյան

25 Օգոստոսի, 2025

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը լուսանկար է հրապարակել ու գրել.

«Հերթով ու կարգով

Սկզբում ձեզ սովորեցրեցին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն անելն ու դրա համար չպատժվելը նորմալ է:

Այնուհետև իրեն հիշողության մասնագետ հորջորջող անհայտ ազգագրագետին կարգեցին տնօրեն, որպեսզի բազում ու բազմապիսի հանցագործությունների հետքեր կոծկվեն ու քողարկվեն:

Ապա հուշահամալիրը ներքաշեցին տարբեր սկանդալային պատմությունների մեջ՝ թանգարանի հարևանությամբ այրելով ցեղասպանության տեսարանները կրող պաստառներ:

Հիմա էլ ստիպում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների նման դուք էլ լռեք, երբ իշխանական խունտայի պարագլուխը բացահայտ ասում է, որ գիտակցաբար մասնակցել է Արցախը հայաթափելու ցեղասպանական գործողությանը: Որևէ բողոք կամ հրաժարականի տեքստ լսեցի՞ք արդյոք ՀՑԹԻ ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանից կամ արդեն նախկին տնօրեն Հարություն Մարությանից: Իհարկե չլսեցիք, քանի պետբյուջեից սնվելը վեր է բոլոր տեսակի բարոյականություններից ու արժանապատվությունից:

Այսօր շատ զանգեր եղան, հարցնում են, թե ի՞նչ է լինելու հուշահամալիրի հետ:

Հիմա պարզ բացատրում եմ, թե ինչ նպատակ են հետապնդում հուշահամալիրի ավերակված այս տեսարանը շրջանառության մեջ դնելով. սիրելի հայրենակիցներ, սովորեցնում ու վարժեցնում են ձեր աչքերը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ավերված վիճակում տեսնելու համար, այնպես ինչպես տակավին սովորեցնում են, որ ցեղասպանությունը լոկ հիշողության հարց է և դրա եղելիության հարցը քննարկման կարոտ:

Թեման, ըստ իս, առաջ է բերվել ու լայնորեն քննարկվում է, քողարկելու համար Նիկոլ Փաշինյանի՝ արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության մեջ իր մասնակցության բացահայտ խոստովանանքը լղոզելու և ուշադրության կենտրոնում չպահելու համար:

Ես, շատերի նման, տակավին սպասում եմ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության, գիտխորհրդի ու Հոգաբարձուների խորհրդի համատեղ դատապարտող հայտարարությանը, ինչու չէ, նաև հրաժարականների՝ Նիկոլ Փաշինյանի՝ ոճրագործ կողմի հետ համագործակցաբար Արցախը հայաթափելու խայտառակ հայտարարությանն ի պատասխան»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...