Սիրով լսում են այն սուտը, որը… ցանկանում են լսել. «Փաստ»

29 Հունվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ օրը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որն ընտրվել էր, մեղմ ասած, կասկածելի հանգամանքներում, օրինակ էր բերել Վրաստանին, ապա նշել, թե «Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»։ Սանդուն ընդգծել է, որ «Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը»։ Թե ով էր նրա կարծիքը հարցրել, այլ թեմա է, ինչին կանդրադառնանք: Հիշեցնենք, որ Եվրոպայից անընդմեջ «մեսիջներ» են գալիս ինչ-որ բանի դեմ ինչ-որ աջակցություն հայտնելու մասին, իսկ իրականում այդ ամենը ունի մեկ նպատակ՝ պաշտպանել իրենց ձեռնտու իշխանություններին և վերջիններիս թույլ տալ ընտրություններին դիմել ցանկացած անօրինական միջոցի՝ վերընտրվելու համար: Բայց, կրկնենք, սա առանձին թեմա է, ինչին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք:

Իսկ երեկ այս ամենի «ուղեծրում» ԵԽԽՎ-ում «փայլատակեց» Նիկոլ Փաշինյանի կաբինետի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ ավելի լավ բան չէր կարողացել մտածել, քան… պարզապես իշխանական քարոզչական նարատիվներ կրկնելն ու բացահայտորեն ստելը: Օրինակ, Արարատ Միրզոյանը ինչ-որ «բո-բո»-ներով սկսեց ահաբեկել ԵԽԽՎ նիստերի դահլիճում գտնվողներին, թե «ազատության թշնամիները քնած չեն… նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ»:

Ստո՛պ: Ի՞նչ միլիոններ, ի՞նչ սխեմաներ, ի՞նչ «ազատության թշնամիներ»: Ի՞նչ «ժողովրդավարության ոչնչացում»: Սա հո ՔՊ-ի նախընտրական միտինգ չէ, Արարատ Միրզոյանն էլ հո որպես ծխագլանակով քպական չի ելույթ ունենում, այլ որպես ԱԳ նախարար:

Առանց փաստերի, առանց հիմնավորումների, «օդի մեջ» նման մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելը ի՞նչ է կոչվում՝ անպատասխանատվությո՞ւն, քաղաքական շանտա՞ժ, թե՞ ինչ…

Եվ ո՞վ է խոսում. մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունեցող իշխանության բարձրաստիճան ներկայացուցի՞չը: Ի՞նչ «ժողովրդավարություն», եթե մարդիկ խոսքի, խոսք ասելու համար բանտարկված են:

Այսինքն, Արարատ Միրզոյանը, ինչ-որ երևակայական վտանգներ ու սպառնալիքներ նկարագրելով, ընդամենը ձգտում էր արդարացնել իր ներկայացրած իշխանության կողմից զանգվածային բռնաճնշումները, հալածանքներն ու հետապնդումները քաղաքական հակառակորդների, այլախոհների և, որ ամենից ակնհայտն է՝ Ազգային եկեղեցու և հոգևորականության, նաև՝ ազգային արժեքների դեմ:

Եվ այդ ի՞նչ երևակայական ուժեր են սպառնում: Չէ, բոլորն էլ հասկանում են, իսկ առանձին ԵՄ-ական բարձրաստիճաններ «հուշում» են, թե՝ Ռուսաստանն է սպառնում: Բայց Արարատ Միրզոյանը չհամարձակվեց ուղիղ խոսքով նման բան ասել: Պարզապես անորոշ արտահայտություններ…

Ու, առհասարակ, ՔՊ-ի իշխանության ներկայացուցի՞չն է խոսում «միլիոններ ստանալու» մասին: Ախր, հենց Փաշինյանի կառավարությունը գնաց ու ԵՄ-ին խնդրեց և ստացավ մի 15 միլիոն եվրո աջակցություն՝ «արտաքին միջամտությունների», «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար: Իսկ իրականում ընտրությունների ժամանակ «ինչ ուզեն՝ անեն»-ի համար:

Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ական ելույթը, մեծ հաշվով, արտացոլում էր իր ու իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի վախերը, ավելի ճիշտ՝ սարսափը, որ համակում են նրանց, երբ հասկանում են, որ առաջիկա ընտրություններում կարող են զրկվել իշխանությունից:

Նրանք «խաղում» են Եվրոպայի հակառուսականության վրա, Ստրասբուրգներում, Բրյուսելներում դիրքավորվում են որպես Ռուսաստանի ու Պուտինի անձնական ու երդվյալ թշնամիներ, փող են պոկում այդ հիմքով, բայց… առաջին զանգով վազում են Մոսկվա: Իսկ եվրոպաներում հանգիստ լսում են, քանի որ իրենց ձեռնտու է դա: Այսինքն, գուցե իրենք էլ գիտեն, որ այդ ամենը սուտ է, բայց, դե, իրենց սուտն է, իրենց ցանկալի սուտն է, ուստի ցույց են տալիս, թե հավատում են… Նույնիսկ այնպիսի ակնհայտ կեղծիքին, ինչպիսին «հալածանք չկա հոգևորականների նկատմամբ» արտահայտությունն է:

Նմանատիպ նյութեր

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի...

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սամվել Կարապետյանի կալանավորումը, ընդդիմության նկատմամբ սպասվող ճնշումները, սահմանադրական փոփոխությունների իրական նպատակներն ու ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է...

Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԽք Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանի...

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Գլխավոր քարտուղարը պետք...