«Սիոնիստական ռեժիմի» ներկայությունն Ադրբեջանում սպառնալիք է մեզ համար. Աբդոլռահիմ Սարայի

7 Օգոստոսի, 2025

Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդոլռահիմ Սարային հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի լայնածավալ ներկայությունն ու ազդեցությունն Ադրբեջանում լրջագույն անվտանգության սպառնալիք է Իրանի համար, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Սիոնիստական ռեժիմը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում և մեր սահմանից 17 կիլոմետր հեռավորության վրա Խուդաֆերինում մեծ օդանավակայան է կառուցել, և մենք ականատես ենք լինում այդ օդանավակայանների և Թել Ավիվի միջև ամենօրյա չվերթների։ Դա ցույց է տալիս Ադրբեջանի նկատմամբ սիոնիստական ռեժիմի լիակատար գերիշխանությունը։ Սիոնիստական ռեժիմի ներկայությունն Ադրբեջանում մեծացրել է անկայունությունը տարածաշրջանում և լուրջ սպառնալիք է հարևան երկրների համար»,- նշել է Աբդոլռահիմ Սարային։

Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը պաշտոնյաներին և հանրությանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին։

«Իրանը միշտ հատուկ նշանակություն է տվել իր անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը և դեմ է ցանկացած ապակառուցողական գործողության»,- եզրափակել է նա։

Նմանատիպ նյութեր

Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի ամբողջական ներկայացմամբ

Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի ամբողջական ներկայացմամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը գրել է․ «Համատեղ պատասխանատվություն, միակողմանի մեղադրանքներ  Եկեղեցուն հատկացված շինությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցչի հրապարակումը գույքի պահպանության հարցը...

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Առաջինին

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Առաջինին

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին: Նախագահ Աունի այցի գլխավոր նպատակը վեհափառ հայրապետին ցավակցություն հայտնելն էր՝ նրա եղբոր՝ Ավետիս Քեշիշյանի մահվան հետ կապված, որը վերջերս վախճանվել է Նյու...

Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը․ Հակոբ Բադալյան

Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը․ Հակոբ Բադալյան

Արարատ Միրզոյանն Իրանում հանդիպել է խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի հետ։ Ղալիբաֆն ըստ էության Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է։ Հետեւաբար, պետք է եզրակացնել, որ Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը ըստ էության իր ներքին տրամաբանությամբ կլինի...

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ «Անդրադարձ ենք կատարել Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացի...

«Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ․ «Կարճ ասած»

  2020թ․ այս օրը՝ պատերազմի 9-րդ օրը, ժպիտով լեցուն դեմքով ուղիղ եթեր մտավ Նիկոլ Փաշինյանը և շատ տարօրինակ կոչով դիմեց հանրությանը․ «Ովքեր ունեն իրենց հետ հագուստ, ձմեռային բաճկոն, սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ, որ...