Սիմոնյանի պատասխանը լրագրողներին վկայում է նրա քաղաքական անհեթեթության մասին․ Արթուր Սուքոյան

25 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ալեն Սիմոնյանի պատասխանը լրագրողներին ոչ միայն վկայում է նրա քաղաքական անհեթեթության, այլև իշխանության ամբողջական անճարունակության մասին։ Լրագրողի հարցին, թե ինչու Ադրբեջանը չի ստորագրում թուղթը, Ալենը պատասխանում է. «Երևի թե անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից ստորագրելու պատրաստակամությունը»։

Նման պատասխան տալու համար մարդ պետք է, չգիտեմ, առնվազն երգի տեսահոլովակում բռնաբարվածի դեր խաղացած լինի։

Ինչպե՞ս կարող է որևէ մեկի մոտ տրամաբանական լինել այն միտքը, որ իր պահանջները կետերով պարտադրող կողմը հանկարծ կվարաներ ստորագրել միայն այն պատճառով, որ զարմացել է դիմացինի պատրաստակամությունից։

Ալեն Սիմոնյանը անուղղակիորեն ընդունում է, որ այս փաստաթուղթը այնքան նվաստացուցիչ է Հայաստանի համար, որ նույնիսկ Ադրբեջանը չէր ակնկալում նման անպատիվ համաձայնություն՝ մտածելով, որ հայաստանյան ղեկավարությունը գոնե ինքնասիրության նմանվող փոքր մի բան ունի։

Իսկ այդ թուղթը դեռ չեն ստորագրում, քանի որ սա ևս մեկ անգամ ավելի խորացրեց Ադրբեջանի համոզմունքը, որ ՀՀ իշխանությունը լիովին զուրկ է արժանապատվությունից, իսկ ժողովուրդը չի կարողանում իր կամքը թելադրել, ինչն էլ ադրբեջանական ղեկավարությանը դրդում է էլ ավելի բարձրացնել իր պահանջների նշաձողը՝ վստահ լինելով, որ հայկական կողմը շարունակելու է նվաստացուցիչ զիջումների գնալ առանց դիմադրության։

Հ.Գ.

Оленем в паспорте записан был верблюд, но все на запись эту в паспорте плюют.

© Принцалександр»

Նմանատիպ նյութեր

Խարդախության դեպք՝ Երևանում․ «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ

Խարդախության դեպք՝ Երևանում․ «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ

Հուլիսի 15-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ ոմն Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր...

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում

Հուլիսի 23-ին Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Անցկացվել է հանգամանալից մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն...

Զինծառայողի մաhվան դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ

Զինծառայողի մաhվան դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ...

ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»

ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս ամիսներ առաջ գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը...

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և անզիջում դիմակայության մի նոր «ռազմաճակատ», որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի:...