Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի

20 Հունիսի, 2025

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա 2023 թվականին՝ 3974 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 600 տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, 2025 թվականին՝ 314 տոննա մինչև հունիսի 1-ը): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։

Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան

  «Կարծում եմ՝ ցանկացած մեկը, ով հարգում է իրեն, հատկապես եթե քաղաքական գործիչ է, չի կարող ուղղակի Փաշինյանին հավատալ, որովհետև, կներեք, եթե մի անգամ է մարդը խաբում, մարդու մեղքն է, երկրորդ անգամ էլ կարող է իր մեղքն է, բայց 168-րդ...

ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը

ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ընթացքում եռակողմ գագաթնաժողովը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, շատ օգտակար է համարել։ Նա Չինաստան կատարած այցի արդյունքներով մամուլի...

Վեհափառը կարևորել է արգենտինահայ համայնքի դերը. Մայր Աթոռ

Վեհափառը կարևորել է արգենտինահայ համայնքի դերը. Մայր Աթոռ

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին գործարար միությունների և ընկերությունների հայ և արգենտինացի...

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս անդամների գործով դատական հերթական նիստը։ Նշենք, որ այսօր դատարանը քննել է Բագրատ սրբազանի խափանման միջոցի հարցը, դատավոր Կարեն...

Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր. news.am

Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր. news.am

Նախօրեին Սոթքի զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։ Նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայելուց հետո նա դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։ «Շատ լավ տղա էր,...