ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։
«Այսօր շատ պարզ և հստակ խնդիր է դրված Սահմանադրական դատարանի առջև, ՍԴ-ն ընդամենը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը»,- ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։





