Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

1 Հոկտեմբերի, 2026

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։

1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին:

«Դեպքի վայրում պարզվել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք»,-հայտնել են դատախազությունից։

Նմանատիպ նյութեր

ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ

ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ

Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը նոյեմբերի 15-ին ընդհատվել է սեռական բնույթի արտահայտությունների ու ֆիզիկական բռնության ցուցադրությամբ։ Եվ այս ողջ ընթացքը եթեր է հեռարձակվել առանց խմբագրումների։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը...

Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան 

  «Ընդդիմության երեք առաջնորդներ՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան։ Բացառիկ անձեր։ Ռոբերտ Քոչարյանը Արցախի անկախության կայացման գործում մեծ վաստակ ունեցող մարդ է, ում անունը գրվելու է մեծատառով։ Սամվել Կարապետյանը,...

Ավինյանը արձագանքում է Աննա Հակոբյանին՝  թավշյա հակադարձումով. Հակոբ Բադալյան

Ավինյանը արձագանքում է Աննա Հակոբյանին՝ թավշյա հակադարձումով. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օրեր անց կարծես թե հրապարակավ առաջին անգամ անդրադարձել է այն թեմային, որ հրահրեց վարչապետ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ իր հայտնի տեսանյութով։ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի...

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու գործն ուղարկվել է Սյունիքի դատարան

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու գործն ուղարկվել է Սյունիքի դատարան

ՀՀ սուվերեն տարածք ներթափանցելու և Շաքիում երեխաներին պատանդառելու, ապա նրանց մորը՝ Անի Ավետիսյանին, հրազենային վնասվածքներ պատճառելու գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել է, գործն ուղարկել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս...

Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան 

«Ուզում եմ անդրադառնալ մեր երկրում տեղի ունեցող մի շարք ոչ պակաս կարևոր երևույթների, որոնք արագ զարգացող ուռուցքի պես խժռում են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և առաջադեմ պետություն դառնալու նոր ցանված սերմերը։ Համակարգային...