«Շաբաթը 50-150 կգ նանա էինք արտահանում, հիմա պիտի քաղենք, թափենք». հայկաշենցի

1 Հունիսի, 2026

«Շաբաթը 50, 100, 150 կգ նանա էինք արտահանում Ռուսաստան, հիմա պիտի քաղենք, թափենք»։ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Սարիբեկ Կիրակոսյանը NEWS.am-ի փոխանցմամբ՝ պատմում է Ռուսաստանի կիրառած սահմանափակումներից հետո ֆինանսական վնասներ են կրել․ ջերմոցներից մեկում անանուխ էին աճեցնում հենց արտահանման համար, վերջին օրերին արտահանումը կասեցվել է, տեղի շուկայում էլ այդքան անանուխ չի սպառվում։

Անանուխից բացի ջերմոցում նաև պղպեղ են աճեցնում։ Թեև իրենք պղպեղը չեն արտահանում, սակայն տեղի շուկայում սովորականից ցածր գնով են վաճառում, որովհետև Լարսից հետ ուղարկված մեծ քանակությամբ պղպեղը նույնպես հայկական շուկա է դուրս բերվել։

«Պղպեղը գոնե լավից–վատից առնում են տեղի շուկայում․ 300-400 դրամով տանում են։ Բայց դե մեր ծախսերը չի հանում, էդքան վարկ ենք վերցրել, ծախս ենք արել։ Հիմա նորից պիտի վարկ վերցնենք,  մի բան ցանենք, տեսնենք ինչ ենք անում։ Անցյալ տարի էս սեզոնին 800-1000 դրամ էր բիբարը, հիմա շատ էժան ա»,–ասում է ջերմոցատերը։

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը, արգելել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...