Սևակ Խաչատրյանը Հայաստանի 4-րդ մեծությամբ համայնքում բացառապես իր շնորհիվ կարողացել է ստանալ 10.000-ից ավել քվե․ Մանթաշյան

19 Նոյեմբերի, 2025

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է ․«Իրանց ընդդիմադիր համարող, ֆեյսբուքում ստատուս գրելուց ու մեկումեջ 10 րոպեով հանրահավաք գնացող, նավսյակի երևացող, ամեն ինչին ու բոլորին անուն դնող, իրենց տխմար կարծիքը, որպես միակ ճշմարիտը ներկայացնող մի մեեեծ գլխաքանակ, հիմա էլ սկսել են Վաղարշապատի արդեն կայացած ընտրությունների մասնագետ աշխատել ոմանց մոտ…

Մի գրառմամբ բոլորիդ ադրադառնամ.
Իմ ընկեր Սևակ Խաչատրյանը Հայաստանի 4-րդ մեծությամբ համայնքում բացառապես իր և իր ընկերների, իր կուռ թիմի, իր ընտանիքի վաստակած հարգանքի ու իրա Տղա լինելու հաշվին կարողացել է ստանալ 10.000-ից ավել քվե:
Մենք առաջին անգամ մասնակցել ենք Էլեկտորալ պրոցեսի նորաստեղծ «ԱՌԱՋ» աջակենտրոն կուսակցությունով, որ կենտրոնակա գործադիր կոմիտեի նախագահը Սևակ Խաչատւյանն է և նույն կոմիտեի անդամ հանդիսնալու պատիվ ունեմ նաև ես, որպես քաղաքական ոտնամուտ՝ մենք կարողացել ենք դառնալ իշխանությունների և նրանց սատարող «ընդդիմադիրների» միակ ծանրակշիռ հակառակորդը:
 Ստեղնաշարով քաղաքագետները այս ընտրությունը զուգահեռում են 2026թ-ի սպասվող ընտրությունների հետ, այդպիսով փորձելով հիմնավորել իրենց, արդեն դհոլ հիշեցնող թեզը, որ չի կարելի գնալ ընտրության, բայց հենց ընտրություն է լինում բոլորից առաջ են մասակցում: Բա եթե Վաղարշապատի ընտրությունը ցուցիչ էր 2026-ի մասնակցելու համար, ինչի ընդդիմության հաղթած օրինակներ չեք նշում՝ Գյումի, Վանաձոր, Մասիս, Փարաքար…
Քաղաքական հիմար վերլուծությունների, ընդդիմության ձախողված փորձը որպես ձեր երբեմնի արտահայտած մտքի հաստատում բերելով դուք հանճար չեք դառնում, շարունակում եք մնալ բորենի…
 Բնական հարց է առաջանում.
արդյո՞ք դուք առհասարակ շահագրհիռ եք նիկոլի գնալու հարցում, հակառակ դեպքում ստատուս գրելուց գոնե ձևական բայց օգնության որևէ ձեռք կմեկնեիք՝ մի բարեկամի, կամ ծանոթի խնդրեիք ընտրեն, ձեր անբովանդակ եթերներով Վաղարշապատցիներին փորձեիք բացատրել այս ընտրությունների կարևորությունը, միգուցե մի 10 մարդու էլ դուք բերեիք ընդդիմության դաշտ…
. Երբ իրար հերթ չտալով՝ Վաղարշապատում այս, կամ այն ձեր սիրած թեկնածուին ընտրելու էիք ուղղորդում, ձեր սրտի թեկնածուներից գոնե ճշտել էին իրենք անցնելու շանս ունե՞ն, թե մասնակցում են, որ վերջնարդյունքում մեզնից ձայն պակասացնեն, և այդ փոշիացած ձայնը դարձնել իշխանության բոնուս..
Ողջ քարոզարշավի ընթացքումմենք պնդել ենք,որ Գյումրի 2 չի լինելու, որովհետև Գյումրիում ընդդիմադիր առնվազն 5 խարիզմատիկ ուժեր կային և ակնհայտ է, որ հնդդիմության միասնական հաթանակն է դա, իսկ Վաղարշապատում տեսնում էինք, որ մեր գործընկերների մեծ մասը չի հաղթահարի շեմը և հետևաբար մենք գիտակցեցինք, որ այդ բեռը թողնված էր միայն մեր ուսերին. (իակ մենք պատասխանատվությունից խուսափող չենք)
Կյանքում 10 հոգի մարդու հետ չշփված մարդիկ, անգամ բարոյական իրավունք չունեն քննարկել, առավել ևս քննադահել 10.000 ձայն վաստակած քաղաքական ուժին:
ԵՒ վերջում, մեկ տեղեկություն որպես բոնուս.
Սևակ Խաչատրյանը 70 հազար ընտրող ունեցող Վաղարշապատից ավելի շատ քվե է ստացել (և բացարձակ թվով, և տոկոսային արտահայտությամբ) քան մոտ 140 հազար ընտրող ունեցող Գյումրիում ընտրված, ներկայում քաղաքական բանտարկյալ հարգելի Վարդան Ղուկասյանը:
Մեր ուղին ճշմարիտ է և մենք շարժվում ենք ԱՌԱՋ…»։

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...