Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով. հանրային քննարկում

13 Մարտի, 2026

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի փոփոխության նախագիծը:

Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսվում է դասարաններում սովորողների ծանրաբեռնվածության  թեթևացում։ Նախագծով առաջարկվում է սահմանել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում, որով, մասնավորապես, նախատեսվում է նոր կոմպլեկտավորումը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ներդնել միայն 1-ին դասարաններում՝ սահմանելով առավելագույնը 26-30 սովորողի պահանջ՝ յուրաքանչյուր դասարանի ձևավորման համար:

Միաժամանակ կկիրառվի աճողական սկզբունք․ յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում 1-ին դասարաններում կձևավորվեն նվազեցված կազմով դասարաններ, իսկ նախորդ ուսումնական տարում նույն սկզբունքով ձևավորված դասարանները կպահպանեն իրենց կազմը։

Հաշվի առնելով հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները, դպրոցների ֆիզիկական միջավայրի և ուսումնական տարածքների գերբեռնվածությունը, ինչպես նաև ուսուցչական և աջակցող մանկավարժական կադրերի որոշակի պակասը՝ առաջարկվում է դասարանների կոմպլեկտավորման վերոնշյալ պահանջին անցում կատարել փուլային եղանակով՝ աստիճանական մոտեցմամբ, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը և կանխատեսելիությունը։

Ամրագրվել է, որ ավագ դպրոցում նպատակային ծրագրով ուսուցումը նախատեսված է իրականացնել խմբային եղանակով և նվազեցված համակազմով:

Կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկները կարող են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում մինչև 2026 թ. մարտի 26-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...