Սեպտեմբերի 1-ը կսկսվի նոր այբբենարանով․ նախարար

27 Օգոստոսի, 2025

Այս տարվանից 1-11-րդ դասարանները ներառյալ կգործեն նոր չափորոշիչներով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում տպագրվել է ավելի քան 220 դասագիրք, ընդ որում՝ այս տարվա արդյունքներով դասագրքերի շուրջ 45%-ը այլընտրանք է ունեցել։

«Նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից ունեցել ենք 2 տարբեր գիրք, և ուսուցիչներին ընտրելու հնարավորություն է տրվել։ Ըստ այդմ՝ ուսուցիչներին հնարավորություն է տրվել ընտրել նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ։

Նախարարը նաեւ հայտարարել է, որ այս տարի նոր չափորոշիչներ են կիրառվելու նաեւ  առաջին դասարաններում․ «նոր այբբենարաններ ունենք։ Նույնիսկ ուսուցման մեթոդներում կարող ենք տեսնել, որ նորություններ են առաջարկված»։

Նմանատիպ նյութեր

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին. Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին. Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսներին, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի: Այս մասին ԱԺ-ում  ասել է Փաշինյանը: «Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին,...

Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

Բազմամշակութային պատմությամբ և հարուստ հնագիտական ժառանգությամբ հայտնի Թուրքիայի Հաթայ նահանգի Դորթյոլ շրջանում՝ Օզերլի թաղամասում, տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական եկեղեցու պատմական ավերակներ են պահպանվել։ Ենթադրվում է, որ դրանք 1877 թվականին...

Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո․ Փաշինյան

Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո․ Փաշինյան

Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային...

Խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող հակաքրիստոնեական և հակակրոնական զարգացումներով․ հայտարարություն

Խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող հակաքրիստոնեական և հակակրոնական զարգացումներով․ հայտարարություն

Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ. «Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս Ձերդ Սրբություն, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Վիեննայի ակումբի նախագահները, Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության...

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ զոհ կա

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ զոհ կա

Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։ Ինչպես...