Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

25 Հունիսի, 2026

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։

Նախագծի համաձայն՝ էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը, որպես ռազմավարական նշանակության ենթակառուցվածք, նախատեսվում է անցկացնել պետական վերահսկողության ներքո։ Կառավարության հիմնավորմամբ՝ ոլորտի արդյունավետ և անխափան գործունեությունը կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և սոցիալական կայունության ապահովման համար։

Փաստաթղթում ընդգծվում է, որ էլեկտրամատակարարումը կենսական նշանակության հանրային ծառայություն է, և դրա աշխատանքի խափանումը կարող է հանգեցնել լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքների։ Այդ պատճառով, ըստ նախագծի հեղինակների, պետությունն ունի պարտավորություն երաշխավորելու համակարգի անվտանգ և շարունակական գործունեությունը։

Նախագծով նախատեսվում է, որ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչվեն հանրության գերակա շահի օբյեկտ, իսկ դրանց ձեռքբերման գործընթացում գնորդ կդիտարկվի Հայաստանի Հանրապետությունը։ Պետության անունից գործընթացն իրականացնելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը նաև հանդես կգա որպես գործընթացը համակարգող լիազոր մարմին։

Բացի այդ, որոշման ուժի մեջ մտնելուց հետո նախարարությունը յոթօրյա ժամկետում պարտավոր կլինի այն ուղարկել բաժնետոմսերի սեփականատերերին և բոլոր շահագրգիռ կողմերին։

Հանրային քննարկման ներկայացված նախագիծը հասանելի կլինի 2026 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Այդ ընթացքում քաղաքացիները, կազմակերպությունները և ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ են, որոնցից կախված են բնակչության կենցաղային պայմանները, ինչպես նաև հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման և կապի համակարգերի աշխատանքը։

Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ոլորտում առկա ռիսկերը և լիցենզավորման գործընթացների հետ կապված զարգացումները վկայում են պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին։

Նմանատիպ նյութեր

Չի ըլնի, չի ըլնի․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

  «ԵԱՏՄ-ն ի՞նչ ա. ԵԱՏՄ-ն չորս սկզբունք՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա էդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք՝ լավ է, սա կարա մի ամիս խնդիր լինի, լավ՝ երկու ամիս կարող է խնդիր լինի, լավ՝ երեք...

Քամու հետևանքով մի շարք բնակավայրերում վնասներ են եղել

Քամու հետևանքով մի շարք բնակավայրերում վնասներ են եղել

Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արամ Վարդևանյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արամ Վարդևանյանի ասուլիսը

Տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ՍԴ ներկայացված դիմումի մասին։ Հիշեցնենք՝ վաղը՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանը կսկսի քննել ընտրությունների արդյունքները վիճարարկող դիմումները։ Դիմում է ներկայացրել...

Ամեն քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն․ Փաշինյան

  «Ուզում եմ շատ հստակ լինի, հարգելի՛ գործընկերներ, այս հարցը. քանի Ազգային ժողովի, օրինակ, դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայելային ձևով դա շարունակվելու է, դա...

Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ տուժած կա

Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ տուժած կա

Հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Գայի պողոտայի և Նանսեն փողոցի խաչմերուկում բախվել Երևանի բնակիչ 59-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի բնակիչներ 33-ամյա Մենուա Պ․-ի վարած «Zhongtong» մակնիշի...