Սամվել Կարապետյանը ՔԿ-ում եղել է երկկողմանի թոքաբորբով և դա չի ախտորոշվել, չի արձանագրվել․ Արամ Վարդևանյան

13 Հունվարի, 2026

 

Ինչպես տեղյակ եք, 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, փոփոխվեց տնային կալանքի, համակցված գրավով, ինչպես նաև բացակայելու արգելքով, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներով հրապարակային խոսքին վերաբերող: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

«Ինչ տեղի ունեցավ այդ ժամանակահատվածին անմիջապես հաջորդող տեսանկյունից։ 2026 թվական, հունվարի 5, քննչականի և դատախազության կողմից կատարվեցին երկու իրենց ընկալմամբ հավանաբար չափազանց կարևոր գործողություններ: Առաջինը արգելեցին, որ Սամվել Կարապետյանը իր հոր առաջին մեռելոցին մասնակցելու հնարավորություն ունենա: Վստահ եմ, շատ կարևոր որոշում էր դա իրենց ընկալման մեջ: Ի դեպ, հայ ազգում մեր հասարակության մեջ, մեր արժեհամակարգի մեջ սա չլսված բան է, սա իսկապես ամոթ է: Բոլոր իմաստներով սա խայտառակություն է: Բայց այդ օրը դրանով չէին սահմանափակվել իրավապահ մեր գործընկերները ևս մեկ շատ կարևոր գործողություն ունեին այն է մուտքագրեին վերաքննիչ բողոք վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան

Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան

Ես պարզապես գիտեմ, որ եթե մենք ևս մեկ անգամ մեզ կրակողին, մեզ մորթողին էլի հանձնեցինք, էլի հերոսի դեմքով կընդունեն, ինքը այլադանկություն է արել, պետք է վախենա, իր հայրենակիցները պետք է իմանան, որ ՀՀ տարածքում տերը հայ ժողովուրդն է, իրենք իրավունք չունեն մտնեն տան մեջ,...

Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը․ քաղաքագետ

Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ցանկացած բանական, տրամաբանող և պատմություն իմացող մարդ գիտի, որ այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը: Հին աշխարհի մարդիկ ոչ միայն ավելի իմաստուն էին, այլև առավել խորագետ, քան այսօրվա «ինտելեկտուալների» ճնշող...

Երևանում փորձել են սպանել «օրենքով գողի»

Երևանում փորձել են սպանել «օրենքով գողի»

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը,...

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության երկկողմ...

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում. Ղալիֆաբ

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում. Ղալիֆաբ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունն է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ ինչպես...