Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշումը. ազատության մեջ են մի շարք քաղբանտարկյալներ

29 Հուլիսի, 2026

Հուլիսի 24-ին, կալանքից ազատ արձակվեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Դավիթ Ղազինյանը և Հայկ Սուքիասյանը ։

Երկուսի ազատ արձակման պատճառն էլ ԱԺ պատգամավոր ընտրվելու հանգամանքն է և կարգավիճակը։

Նրանք քաղաքական բանտարկյալներ են, որոնք բանտերում էին շինծու և անհիմն մեղադրանքներով, և նրանց ազատ արձակումը, բնականաբար, բոլորովին դատախազների, քննչականների և ընդհանրապես՝ ՔՊ-ական իշխանության սրտով չէ։ Միայն մեկ դրվագը բավարար է հիմնավորելու համար այս գնաահատականը․ պատգամավորի մանդատ տալուց ընդամենը ժամեր առաջ հապճեպ Դավիթ Ղազինյանի գործը ուղարկվել է դատարան, ըստ երևույթին՝ իմաստը այն էր, որպեսզի մինչև դատական նիստի օրը գոնե կալանքի տակ մնա։ Այսինքն՝ ընդդիմադիրների մեկ օր ավել բանտում գտնվելուց անգամ իշխանությունն իրեն հանգիստ է զգում։

Այն, որ պատգամավոր ընտրվելուն պես պետք է ազատ արձակվեն անձինք, դա ի հեճուկս քաղաքական իշխանության, դատական իշխանության, քննչական համակարգի է։ Պատճառը Սահմանադրական դատարանի՝ ՍԴՈ 1619 որոշումն է, որի համաձայն, Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, իսկ նախքան դա` չի կարող պահվել անազատության մեջ, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այսինքն, ընտրվելով պատգամավոր, պետք է ազատվի կալանքից, քանի դեռ ԱԺ-ն համաձայնություն չի կայացրել ազատությունից զրկելու վերաբերյալ։

ՍԴ-ն այս որոշումը կայացրել էր 2021թ․՝ իրավաբան, այդ պահին պատգամավոր Արամ Վարդևանյանի դիմումի հիման վրա։ Բանն այն է, որ այդ ժամանակ իր երեք գործընկերները գտնվում էին շինծու մեղադրանքներով կալանքի տակ։

2021 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապօրինի կալանքի տակ էին գտնվում «Հայաստան» դաշինքից պատգամավորներ ընտրված Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը։

Պատգամավոր ընտրվելուց հետո դատարանները հրաժարվեցին նրանց ազատ արձակել, թեև Արամ Վարդևանյանը բազմիցս նշում էր, որ դա հակասահմանադրական է։ Ավելին, երբ նա դիմում էր կազմում ՍԴ դիմելու համար, գործընկերները ասում էին, որ կարող են փորձել, բայց անօգուտ է։ Այնուամենայնիվ, նա կազմեց դիմումը, պատգամավորների առնվազն 1/5-րդը դիմեց ՍԴ, որն էլ ամիսներ անց հաստատեց, որ այո, հակասահմանադրական է, և պետք է պատգամավոր ընտրվելուց հետո անձն ազատ արձակվի։

Այդպիսով, Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին։ Հետո վերջինս, արդեն, 2025 թվականին կալանավորվեց ՔՊ-ական պատգամավորների համաձայնությամբ, մեկ այլ շինծու հոդվածով։ Այս տարվա հուլիսի 21-ին թեև ստացավ պաատգամավորի մանդատ, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը, դատախազների դիրքորոշումն ամեն գնով պաշտպանելով, հրաժարվեց ազատ արձակել նրան՝ խախտելով ՍԴ որոշումը։ Դատական նիստի ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դատավորի վարքագիծը նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և լիազորությունների դադարեցման հիմք է, ինչի համար օրենքով սահմանված քայլեր կձեռնարկեն։

Փաստենք, որ հենց այս գործընթացի՝ դիմումի, դրա ներկայացման և Սահմանադրական դատարանի որոշման շնորհիվ, մի շարք պատգամավորներ ազատ են արձակվել․

  • 2021թ՝ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը
  • 2023թ՝ Լևոն Քոչարյանը
  • 2026թ․՝ Դավիթ Ղազինյանը, Հայկ Սուքիասյանը։

Ի դեպ, նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված էր եղել վերադարձնել Դատախազության միջնորդությունը Նարեկ Կարապետյանի ապօրինի կալանքի համաձայնության վերաբերյալ հենց կրկին Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշման հիմքով և դրա վկայակոչմամբ:

Ցավոք, մեզանում քաղբանտարկյալները հարյուրավոր են, քաղաքական պայքարն անցնում է բանտերով, բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ շինծու մեղադրանքներ կան, և հատկապես այս իշխանությունների պարագայում դեռ շատերին կարող է օգտակար լինել Արամ Վարդևանյանի դիմումի շնորհիվ կայացված՝ Սահմանադրական դատարանի որոշումը։ Հետևաբար, միշտ ավելի արդյունավետ է գործողություն նախաձեռնելը, փորձելը, դիմում ներկայացնելը, քան որևէ միջոց չձեռնարկելը, չնայած Հայաստանում իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության հընթացս կտրուկ նվազմանը:

Թերևս բավականին դիպուկ է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան՝ Արթուր Ղամբարյանի գրառումը Արամ Վարդևանյանի վերաբերյալ․ «Արամ Վարդևանյան-ազատության փաստաբան»:

Նմանատիպ նյութեր

11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2...

Հեծանիվ են քշում. մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառը մի շարք փողոցներում

Հեծանիվ են քշում. մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառը մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետևյալ հատվածներում. Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի,...

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Հայաստանյայց առաքելական եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և...

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը։ «Բերդ» թերթը գրում է. «Արցախցիներիս ցավալի կորուստների շարքը, ցավոք, շարունակվում է։ «Ռուս-ուկրաինական պատերազմը խլում է նաև մեր հայրենակիցների կյանքերը՝ մարդկանց, որոնք տարիներ շարունակ ճակատագրի բերումով ապրել են...

ՆԳՆ-ում պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել

ՆԳՆ-ում պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության...