Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

13 Սեպտեմբերի, 2026

Հայաստանյայց առաքելական եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը, ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը:

Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին, տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը:

Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:

Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:

Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ, այդ թվում՝ Զաքարիա հայրապետը, ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին:

Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչը, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց:

Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել:

Պատմությունը փաստում է, որ Երուսաղեմ վերադարձի ճանապարհին Խաչը որոշ ժամանակ հանգրվանել է Կարին քաղաքում: Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը: Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, որի շուրջ ռեհան է աճում: Այս ավանդույթն էլ առիթ է դարձել Խաչվերացի տոնի ժամանակ ռեհանի օրհնության կարգի հաստատմանը:

Արարողության ավարտին օրհնված ռեհանը բաշխվում է հավատավոր ժողովրդին:

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին՝ շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ՝ ուլ մորթում ու գորովի պատրաստում:

Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Հայ առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները՝ Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:

Նմանատիպ նյութեր

11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2...

Հեծանիվ են քշում. մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառը մի շարք փողոցներում

Հեծանիվ են քշում. մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառը մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետևյալ հատվածներում. Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի,...

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը։ «Բերդ» թերթը գրում է. «Արցախցիներիս ցավալի կորուստների շարքը, ցավոք, շարունակվում է։ «Ռուս-ուկրաինական պատերազմը խլում է նաև մեր հայրենակիցների կյանքերը՝ մարդկանց, որոնք տարիներ շարունակ ճակատագրի բերումով ապրել են...

ՆԳՆ-ում պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել

ՆԳՆ-ում պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության...

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

Սեպտեմբերի 12-ին Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։ Երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ 64-ամյա տղամարդը...