Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

7 Սեպտեմբերի, 2026

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։

Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։

ԱԺ փոխխոսնակը, շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքի համար, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Նա դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, խոսել անվտանգային խնդիրների և առկա մարտահրավերների մասին։

Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքներին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է ԱԺ բարեկամական խմբերի գործունեության և միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր

Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան

Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը գրում է. «Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ են կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով: 2026թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝...

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. 168.am

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. 168.am

Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն ապրիլին դիմել էր ռեկտորին, որ «Հայոց պատմություն» առարկան հանվի ուսումնական ծրագրից ու չդասավանդվի։ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո սա առաջին դեպքն էր, որ որևէ կրթական ծրագրից հանվի այս...

Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է. Արագածոտնի թեմ

Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է հանրային լայն արձագանք ստացած՝ Հովհաննավանքում կատարված զազրելի իրողությունը: Վանական համալիրի տարածքն օգտագործել, որպես խնջույքի կազմակերպման վայր սրբապղծություն է, նվիրական սրբությունների հանդեպ գործող անարգանք: Թեմակալ Առաջնորդ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։...

Պուտին–Փաշինյան բանակցությունների օրակարգում՝ Հայաստանի զարգացման ուղին և հանրաքվեի հարցը

Պուտին–Փաշինյան բանակցությունների օրակարգում՝ Հայաստանի զարգացման ուղին և հանրաքվեի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր Մոսկվա, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն: «Պուտինի և Փաշինյանի՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների թեման կլինի Հայաստանի զարգացման...