Ասել եք՝ «Տոյոտան» կապարակնքում ենք, բոլորիդ Corolla ենք բաժանելո՞ւ․ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին 

27 Օգոստոսի, 2026

«Վերջին երկու օրվա իրադարձությունները, այն քաղաքական բեսպրիդելը, որը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի անդամների հետ կապված, այսպիսի մի խոսք կա՝ նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական հետապնդում է։

Որքան էլ որ փորձեք ինչ-որ իրավական հիմնավորումներով, տարբեր ելույթներով ասել՝ այս հողը վերցրել են, այսպես են արել, չգիտեմ՝ մյուսը այնպես են արել, պարզ է։ Այս գործը 2018 թվականից հարուցված է եղել։ Ի՞նչն էր խանգարում ձեզ այս ութ տարիների ընթացքում։ Այն, որ խոստացել եք ձեր ընտրողներին, ասել եք՝ միգուցե այդ ընթացքում, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը մեղադրեց կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, որ իրավական համակարգը լավ չի աշխատել, դատարանները կապված են օլիգարխների հետ։ Այն մարդկանց է մեղադրում, ում ինքը նշանակել է դատավորներ։

Օրինակ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանում կա՞ մի դատավոր, որը դուք չեք նշանակել։ Կա՞ մի դատավոր, ով կարող է իշխանության, Նիկոլ Փաշինյանի կամքը չկատարել։ Չկա»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...