Սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների վատնում և պետբյուջեի օգտագործում ոչ նպատակային ձևով. Հայկ Ֆարմանյան

28 Դեկտեմբերի, 2025

Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուոյան իր էջում գրում է.

3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար.
Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ տարեվերջյան պարգևավճար։
Ո՞ր արդյունքի համար,
Ո՞ր հաջողված աշխատանքի,
Ո՞ր լուծված խնդրի դիմաց։
Եթե չափանիշ և հաշվետվություն չկա, սա պարգևավճար չէ, սա ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ 《ՀԵՐՈՍ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ》 ՀԱՇՎԻՆ ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է…
Իսկ եթե, ըստ շրջանառվող լուրերի, այդ գումարներից իրականում մի մասը փոխանցվել է ՔՊ-ին (ՔՊ ցուցակով պատգամավոր առաջադրվելու անդամավճարի տեսքով), ապա սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների վատնում և պետբյուջեի օգտագործում ոչ նպատակային ձևով։
Հարկատուների գումարները կուսակցական հարցեր լուծելու համար չեն տրվում….։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ Հայաստան խմբակցությունը հաղորդակցություն էր տարածել «Տեղեկացնում ենք, որ ինչպես բոլոր նախորդ դեպքերում, տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։ Այս մասին հայտնում են «Հայաստան» խմբակցությունից։»

 

Նմանատիպ նյութեր

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...