Սա միջազգային սկանդալ է, Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին․ Իվետա Տոնոյան

6 Հուլիսի, 2026

 

«Իրավապահների գործողությունների հետևանքով «Մուլտի գրուպ»-ի կազմ մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը պարալիզացված է, մի քանի հազար աշխատակիցներ մնացել են դրսում։ Բացի այն, որ այդ  ընկերությունների աշխատանքն է պարալիզացված, այստեղ խայտառակ նախադեպի հետ գործ ունենք։ Օլիմպավանի համալիրի սենյակներից դուրս են բերել միջազային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնական հավաքներ անցկացնող տարբեր մարզաձևերի մարզիկների, հասկանալի է, չէ՞, որ սա միջազգային սկանդալ է։ Ես հասկանում եմ, որ խուզարկություն իրականացնող մարմինները երբեմն և շատ հաճախ մղոներով հեռու են լինում տրամաբանությունից, տարրական քթի ծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտառակ ձևով խաղալը դարձել է այս իշխանությունների համար օրակարգային։ Սա տնտեսական, քաղաքական տեռորի հերթական դրսևորումներից մեկն է։ Օրեր շարունակ այդ թեմայով անոսներ անելուց հետո այսօր արդեն լծվել են աշխատանքի, մեզ համար այս ամեն ինչը սպասելի է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ)...

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարները քննարկել են...

Եվրոպացիները՝ Փաշինյանին աջակցելով կործանեցին Արցախը, հիմա էլ կործանում են Հայաստանը․ Սամվել Կարապետյան

  «Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ, բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է...

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի...

Կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, հետո մի հատ շարադրություն կգրեն, կտան ձեռքը․ Սամվել Կարապետյան

  «Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է ավելի մեծ թափով։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա, անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը։ Մենք...