Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը. Գառնիկ Դանիելյան

19 Փետրվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, ցավոք, ունեցանք զոհ և վիրավորներ։ Կրակոցներն այնքան ուժգին և ինտենսիվ են եղել, որ բնակիչներից ոմանց թվացել է, թե պատերազմ է սկսվել։ Ու՞ր է նայում իրավապահ համակարգը, ուժային կառույցները միայն վարչակարգի պաշտպանության համա՞ր են։
Վերջին տարիներին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը շեշտակի աճել է։ Ռազբորկաներն ավարտվում են կամ դանակահարությամբ, կամ կրակոցներով։ Վիճակագրական տվյալներն ահազանգում են, որ ոլորտը բարձիթողի վիճակում է։ Ունենք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ։
Ցավոք, չկանխվեց նաև Փարաքարի համայնքապետի և վերջինիս ընկերոջ սպանությունը, այն դեպքում՝ երբ դեռևս ամիսներ առաջ պայթյունավտանգ մթնոլորտ էր ստեղծվել համայնքում։
Խայտառակ իրավիճակ է նաև հանցագործությունների բացահայտման առումով։
Մեր հազարավոր քաղաքացիների ավտոմեքենաներ թալանվել և թալանվում են: Իմ պարագայում եղել է նաև այրելու և կոտրելու փորձ: Այսօրինակ դեպքերը բացահայտելու ուղղությամբ չի իրականացվում պատշաճ քննություն։ Մեր հայրենակիցներն ահազանգում են նաև, որ ավելացել են գրպանահատության դեպքերը։ Անառարկելի փաստ է, որ անպատժելիությունից են ծնվում նոր հանցագործությունները։
Մինչդեռ, քրեակատարողական հիմնարկներում այլևս տեղ չկա իրապես հանցանք կատարած անձանց համար․ դրանք ծանրաբեռնված են քաղբանտարկյալներով։
Հանրապետությունում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել։ Օրը ցերեկով՝ քաղաքացիների աչքի առաջ, մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են։ Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...