Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը աճում են․ Պուտին

28 Ապրիլի, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ընտրությունների անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել։ Նա հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք ներկայացնում ենք ստորև․

«Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը աճում են։

Կիևը ամեն օր կորցնում է տարածքներ, և հենց դրա պատճառով է դիմում ահաբեկչությանը։

Կիևը հույս ունի, որ ահաբեկչությամբ ինչ-որ բան կփոխի Ռուսաստանի դեմ, բայց ոչինչ չի փոխի։

Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ՌԴ-ում 2026թ. սեպտեմբերին կայանալիք ընտրությունների բոլոր մասնակիցների անվտանգությունը։

Նրանք, ովքեր մերժում են Դոնբասի և Նովորոսիայի՝ Ռուսաստանի մաս լինելու պատմական իրավունքը, կփորձեն խոչընդոտել քվեարկությանը այնտեղ։

Ուկրաինան ընտրություններ չի անցկացնում և կփորձի խանգարել դրանց անցկացմանը Դոնբասում։

Դոնբասում և Նովորոսիայում ապրում են բնավորությամբ մարդիկ, նրանց հնարավոր չէ վախեցնել։

Պուտինը կոչ է արել առանձնահատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ շրջաններում ընտրությունների անվտանգությանը։

ՌԴ նախագահը հանձնարարել է պայմաններ ստեղծել, որպեսզի «հատուկ ռազմական գործողության» մասնակիցները կարողանան քվեարկել 2026թ. սեպտեմբերին։

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է խիստ կերպով կանխել ընտրություններից առաջ ցանկացած սադրանք, այդ թվում՝ արտերկրից կազմակերպված»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի...

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։ Բանն...

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...