ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Կիևը Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես «նիզակի ծայր» և աշխարհաքաղաքական ճնշման միջոց՝ Մոսկվայի դեմ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ առանց արևմտյան զենքի, հետախուզական տվյալների, արբանյակային աջակցության և զինվորականների պատրաստման՝ Ուկրաինան անօգնական կլիներ։
Լավրովը նաև հիշեցրել է, որ Բելգիայի և Գերմանիայի գլխավոր շտաբներում արդեն բացահայտ խոսում են Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին։






