ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

17 Սեպտեմբերի, 2026

«ՌԴ-ն պատրաստ չէ և չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը»,- ՌԴ Անվտանգության խորհրդի  անդամների խորհրդակցության ժամանակ հայտարարել է գերատեսչության քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Նա ընդգծել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քայլն այժմ ունի օբյեկտիվ հետևանքներ, և հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն նշել է մեր երկրի վերաբերմունքն այդ գործընթացներին՝ Երևանից պահանջելով հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

Խոսելով ներկայումս տեղի ունեցողի մասին՝ Շոյգուն Հայաստանի իշխանությունների գործողությունները ռուսական բիզնեսի նկատմամբ անվանել է երկակի չափանիշների կիրառում։

«Այն, ինչ տեղի է ունենում ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»։ Ընդ որում, առաջ քաշվող փաստարկներն ակնհայտորեն անհեթեթ են, օրինակ՝ այն, որ Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղիների կառավարման շարունակման դեպքում»,— ընդգծել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է ևս մեկ մանրամասն. 90-ական թվականներին հենց Ռուսաստանն է փրկել Երևանին էներգետիկ և տնտեսական փլուզումից (կոլապսից)։ Իսկ վերջին 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ին անդամակցության հաշվին Հայաստանի տնտեսությունն աճել էเกեթե երեք անգամ։ Սակայն ներկայիս իշխանությունները միևնույն է որդեգրել են Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման և Արևմուտքի հետ համագործակցության ամրապնդման կուրս։

Արևմտյան երկրները ձգտում են մեծացնել Ռուսաստանի համար սպառնալիքները Անդրկովկասում և մեկուսացնել այն տարածաշրջանի գլոբալ գործընթացներից։

«Ակնհայտ է Երևանի ձգտումը՝ ընդլայնելու փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, և ակնհայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ»,— նշել է Շոյգուն։

Նմանատիպ նյութեր

Սա ժողովրդավարություն չէ. Ռոբերտ Ամստերդամը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին

Սա ժողովրդավարություն չէ. Ռոբերտ Ամստերդամը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին

Այն, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ՝ ընդդիմությանը ճնշելու և Սահմանադրության հարցում իր ուզած զիջումներին հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռոբերտ Ամստերդամը։ «Սահմանադրության շուրջ հանրային համաձայնության...

Մենք ապաշրջափակմանը դեմ չենք, ձեր ներկայացրածը պանթուրանական միջանցք է․ Արթուր Խաչատրյան 

«Որքան գիտեմ՝ փայլաթիթեղ եւ ծաղիկ»,- 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի։ Պատգամավորը հետաքրքրվել էր՝ անցած 11...

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է: Կարենն առաջադիմել է 39 տեղով։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: «Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը 87 կգ քաշային կարգի 4-րդ հորիզոնականում է: Թադևոսյանը...

ՀՀ-ն միանում է ԵԱՏՄ շրջանակներում համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի  համաձայնագրին

ՀՀ-ն միանում է ԵԱՏՄ շրջանակներում համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնագրին

Հավանության է արժանացել համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների վերաբերյալ համաձայնագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության նիստում։ Փաստաթուղթը կարգավորում է...