Ռուսաստանը շահագրգռված է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը․ Վալենտինա Մատվիենկո

6 Հունիսի, 2025

Ռուսաստանի Դաշնությունը ուրախ է վերսկսել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Երևանում կայացած Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։

«Ռուսաստանը շահագրգռված է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը։ Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք»,- ասել է Մատվիենկոն:

ՌԴ վերին պալատի նախագահը նշեց, որ 2025 թվականը ֆաշիզմի դեմ պայքարի 80 ամյակն է, որը խորհրդային միության բոլոր ժողովուրդների հաղթանակն է և, շնորհավորելով այդ կապակցությամբ, հիշեցրեց, որ մոտ 600 հազար հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերզմին, տվել 100-ից ավել հերոս, 5 մարշալ և 1 ծովակալ։

Վալենտինա Մտվիենկոն հայտարարել է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը ընդմիշտ մոտեցրել է երկու ժողովրդին, իսկ Երևանում անցկաված «Անմահ գնդի» երթին մասնակցել են ռեկորդային թվով քաղաքացիներ։

ՌԴ դաշնային խորհուրդի նախագահը ընդգծել է նաև Հայաստանի հետաքրքրվածությունը ԲՐԻՍԿ-ի խորհրդարանական վեհաժողովին։

«Մենք անկցացնում ենք Միջխորհրդարանական արդեն 39-րդ նիստը, ինչը նշանակում է, որ այս ֆորմատը պահանջված է, արդյունավետ և այն նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը», — նշել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ այն նպաստում է նաև երկրի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

 

 

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է: Նախկին ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը 21...

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է սեփական ժողովրդի հանդեպ նրա ոչ այնքան մեծ վստահության մասին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի...

Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի...

Թիրախում արցախյան գեներալիտետն է. «Իրավունք»

Թիրախում արցախյան գեներալիտետն է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ աղբյուրների փոխանցմամբ մոտ օրերս սպասվում են աղմկահարույց ձերբակալություններ համեմված ցնցող տեսանյութերով։ Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի, թիրախում արցախյան գեներալիտետն է, որոնք Հայաստանում բիզնեսների են տիրապետում։...

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Այս տարի էլ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն իր դռները չի բացի աշակերտների առաջ։ Դեռեւս 2021թ. աշնանը մեկնարկած շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Շինարարության պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որտեղից մեր գրավոր...