Ռուսաստանը ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ է կայացրել 2024 թվականին

23 Ապրիլի, 2025

2024 թվականին Ռուսաստանի դատարանները կայացրել են օտարերկրացիների արտաքսման մասին 174 000 վճիռ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին ինը տարվա համար։ Այդ մասին են վկայում ՌԴ գերագույն դատարանին կից Դատական ​​գերատեսչության վիճակագրության տվյալները, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ը։

2024 թվականին դատավորները կայացրել են 174 000 վճիռ վարչական պատժի մասին՝ արտաքսման ձևով, ինչը մեկ երրորդով ավելի է, քան 2023 թվականին, երբ նման որոշումերի թիվը եղել է 129 700։

Ընդ որում, նախորդ 10 տարիների ընթացքում արտաքսման վերաբերյալ դատարանների վճիռների քանակը կրճատվել է՝ 2014 թվականի 180 000-ից 2019-ին մինչև 125 000, իսկ ամենացածր ցուցանիշները եղել են COVID-19-ի տարիներին. 2020 թվականին  դատարանները կայացրել են 33 500 վճիռ արտաքսման մասին, 2021-ին՝ 33 800 վճիռ։

2024 թվականին դատական աշխատակիցները 87 000 օտարերկրացու հարկադրաբար արտաքսել են 66 երկիր։ 2025 թվականից որոշ վարչական իրավախախտումների համար, բացի դատարաններից, արտաքսման որոշումներ կարող են կայացնել նաև ոստիկանական մարմինները՝ Ներքին գործերի նախարարության տարածքային մարմինների ղեկավարները, միգրացիայի հարցերի, թմրամիջոցների շրջանառության վերահսկման և տրանսպորտային ոստիկանության ստորաբաժանումները:

 

Նմանատիպ նյութեր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...