Ռուսաստանը և Հնդկաստանը համաձայնել են մինչև 2030 թվականը տնտեսական համագործակցության ծրագիր մշակել. հայտարարություն

5 Դեկտեմբերի, 2025

Նյու Դելիում կայացած հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համատեղ հայտարարության են ընդունել, որում ուրվագծել են երկրների համագործակցության առաջնահերթությունները, հաղորդում է Ռիա Նովոստին։

«Ստորագրվել է միջկառավարական, միջգերատեսչական և կորպորատիվ համաձայնագրերի մեծ փաթեթ։ Դրանցից շատերը նպատակաուղղված են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը», — հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն հանձնառու է շարունակել ապահովել Հնդկաստանի արագ զարգացող տնտեսության համար վառելիքի անխափան մատակարարումը:

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ երկրների հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձությանը և հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Ռուսաստանը և Հնդկաստանը համաձայնել են մինչև 2030 թվականը տնտեսական համագործակցության ծրագիր մշակել։

«25 տարի առաջ նախագահ Պուտինը դրեց մեր ռազմավարական գործընկերության հիմքը։ 15 տարի առաջ՝ 2010թ., մեր համագործակցությունը հասել է հատուկ արտոնյալ ռազմավարական համագործակցության: Վերջին 25 տարիների ընթացքում նախագահ Պուտինը բազմիցս զարգացրել է այս հարաբերություններն իր հմուտ ղեկավարությամբ և տեսլականով։ Հենց նրա ղեկավարությունն է, որ թույլ է տվել մեր հարաբերություններն ամրապնդել և հասնել նոր բարձունքների», -հայտարարել է Մոդին։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Մարզերից եկող ավտոմեքենաները թողնել Երևանի մուտքի մոտ, շարունակել ճանապարհը ավտոբուսով․ սա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի «հոյակապ» առաջարկն է՝ մայրաքաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամը...

Ընկերությունների կապարակնքումը խնդիր չէ, այլ հանցագործություն․ Արամ Օրբելյան 

Կնքված ընկերությունները ոչ թե խնդիր են, այլ հանցագործություն։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ ՀՀ...

Նիկոլ Փաշինյանի միահեծան, բռնակալական նկրտումները պետք է սանձել․ Արթուր Խաչատրյան 

  ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց քննիչ հանձնաժողով ստեղծել։ Մենք դա համարում ենք խայտառակություն։ Սա հարված է ազգի ինքնությանը, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է, կա և, վստահ եմ, կմնա որպես մեր...

Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով

Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով

Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, ArmeniaSputnik–ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ կառավարության հետ հանդիպումից հետո  Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։...

Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունն է․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

«Նիկոլ Փաշինյանին ինչո՞վ է խանգարում Ռոբերտ Քոչարյանը։ Դա անձնական, քաղաքական վրեժխնդրությո՞ւն է։ Ինչո՞ւ է Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դիրքորոշումը նման խիստ կամ կոշտ»,- մամուլի ասուլիսի...