Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, ArmeniaSputnik–ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ կառավարության հետ հանդիպումից հետո Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։
«Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը․ այն կատարվում է, և պայմանավորվել ենք համատեղ աշխատել»,–ասաց նա։
Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` նշելով, որ լավ արդյունք ունեցան քննարկումից։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր , որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ։





