Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի շուրջ հակամարտության դիվանագիտական ​​և արագ կարգավորում. Կիրիլ Դմիտրիև

25 Հոկտեմբերի, 2025

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի շուրջ հակամարտության դիվանագիտական ​​և արագ կարգավորում։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս հակամարտությունն ավարտվի դիվանագիտական ​​ճանապարհով»,-ասել է Դմիտրիևը։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել հակամարտությունը։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ կարծում է, որ երկու կողմերը մոտ են դիվանագիտական լուծմանը, որը վերջ կդնի պատերազմին։ «Զելենսկին մեծ քայլ է կատարել՝ արդեն ընդունելով, որ խոսքը առաջնագծի մասին է»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Նմանատիպ նյութեր

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ...

Պրոհայկական քաղաքականությունն այն է, որ ես չեմ ուզում հայի գումարը թողնեմ ուրիշին․ Նարեկ Կարապետյան

  «Մենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետներ, ոլորտի պրոֆեսիոնալներ: Կարող էինք ձեր մոդելով գնալ (ամենայն հարգանքով բոլորի հանդեպ)․ ձեր առաջարկած թեկնածուների մեջ մեկ հոգի ես տեսա, որ եղած թեկնածուների համեմատ այդ...

Որքան գոռում եք Եվրոպա, այնքան ավելի են վատթարանում մարդու իրավունքները ՀՀ-ում․ Աննա Գրիգորյան 

«Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցն ենք քննարկում և, անկեղծ ասած, ես միգուցե և չմոտենայի ամբիոնի եզրափակիչ ելույթ ունենալու համար, եթե որոշ հարցադրումներ չհնչեին տիկին Հովսեփյանին։ Այն հարցադրումները, որոնք...

Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

  «Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք...

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ ԶՈՒ-ի տեղակայմանը և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ...