Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների. Ալեքսեյ Իվանով

12 Նոյեմբերի, 2025

Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների, սակայն Կիևը չի արձագանքել նախկին առաջարկներին, ТАСС-ին ասել է Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը։

«Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ մենք պատրաստ ենք շարունակել ուղիղ բանակցություններն ուկրաինական կողմի հետ։ Եվ մեր թուրք գործընկերները նույնպես մշտապես ընդգծում են, որ Ստամբուլի հարթակը մեր տրամադրության տակ է. այդ դռները մեզ համար բաց են մնում», — ասել է նա Անկարայի ինստիտուտի հետ համատեղ Ստամբուլում կազմակերպված «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 16-րդ ասիական համաժողովի շրջանակներում։

Իվանովն ընդգծել է, որ եթե Կիևը քաղաքական կամք ցուցաբերի, իրենք պատրաստ են նման բանակցությունների ցանկացած պահի։

Նա նշել է, որ ռուսական կողմը բանակցությունների նախորդ փուլերի ընթացքում ներկայացրել է մի շարք առաջարկներ։

«Հնչել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ երեք առցանց աշխատանքային խումբ։ Ցավոք, մենք դեռևս դրական արձագանք չենք ստացել այդ նախաձեռնություններին ուկրաինական կողմից», — հավելել է Իվանովը։

Նմանատիպ նյութեր

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սամվել Կարապետյանի կալանավորումը, ընդդիմության նկատմամբ սպասվող ճնշումները, սահմանադրական փոփոխությունների իրական նպատակներն ու ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է...

Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԽք Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանի...

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Գլխավոր քարտուղարը պետք...

«Daroink»-ի  տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

«Daroink»-ի տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի...

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի...