Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

24 Սեպտեմբերի, 2026

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ բանակցությունները տեղի են ունեցել Թրամփի հետ իր հանդիպումից հետո։

«Տեղի է ունեցել մեր բանակցային խմբի և նախագահ Թրամփի բանակցային խմբի հանդիպումը։ Մենք քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք նախանշել էինք նախագահ Թրամփի հետ», — լրագրողներին ասել է նա։ Տեսանյութը հրապարակել է ուկրաինական «Новости Live» լրատվամիջոցը։

Նրա պնդմամբ՝ ամերիկյան կողմը «մի քանի շաբաթ է վերցնում» ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու համար։

Ուիթքոֆը և Քուշները սեպտեմբերի 5-ին այցելել էին Մոսկվա, որտեղ նրանց ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաջորդ օրը նրանք Կիևում հանդիպել էին Զելենսկու հետ։

Ինչպես հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինն ու Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույց էին ունեցել։

Սեպտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինային նվիրված նիստում նշել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում հաստատել են ԱՄՆ-ի շահագրգռվածությունը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

Նմանատիպ նյութեր

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա սրտի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է «Արմատ մեդիան»: Հիշեցնենք՝ ս.թ.-ի հոկտեմբերի 21-ին դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավանի համայնքապետի...

Զինվորի մահվան դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել. Քննչական կոմիտե

Զինվորի մահվան դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել. Քննչական կոմիտե

Հոկտեմբերի 31-ին հրազենային վնասվածքով հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկուսի...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի...

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն բանակցություններին չի մասնակցի. Politico

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն բանակցություններին չի մասնակցի. Politico

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն հիմնական բանակցություններին չի մասնակցի։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ գրում է Politico-ն: Այս մասին պարբերականին հայտնել է գերմանացի անանուն պաշտոնյան։ Նրա խոսքով՝ քննարկումների առաջընթացին զուգահեռ կորոշվի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային...