«Սա ի՞նչ եղբայրություն է». բողոքի ակցիա Թուրքիայում՝ ընդդեմ Ալիևի

5 Հոկտեմբերի, 2026

«Մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպմամբ տասնամյակներ շարունակ ներկայացվող թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր՝ բավական զգայուն թեմա է հայտնվել։ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Փոխանցում են ԶԼՄ-ները:

Քննադատության պատճառը ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքն է։

Բողոքի ակցիան կազմակերպել էր «Ազատ մտքի և կրթության իրավունքների միությունը»-ը։ Ցուցարարները պարզել էին «Ո՛չ Ադրբեջանում հիջաբի արգելքին», «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է» գրություններով պաստառներ։ Հնչել են նաև շատ ավելի կոշտ կարգախոսներ, այդ թվում՝ «Մարդասպան Իսրայել, գործակից Ալիև»։

Պատճառը սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարության ընդունած նոր կարգավորումն է։ Դրանով պետական դպրոցներում արգելվում են սահմանված համազգեստի ամբողջականությունը խախտող կամ հանրակրթության «աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող» հագուստի տարրերը։ Փաստաթղթում «հիջաբ» կամ «գլխաշոր» բառերն ուղղակիորեն նշված չեն, սակայն կանոնների կիրառումից հետո հրապարակվել են կադրեր, որոնցում հիջաբ կրող աշակերտուհիներին դպրոց չեն թողնում։ Al Jazeera-ն, մասնավորապես, հրապարակել է տեսանյութ՝ դպրոցից հեռացող արտասվող աշակերտուհիներով։

Բայց Ստամբուլի ակցիայի ժամանակ Ալիևի իշխանությանը ներկայացված հարցերը միայն հիջաբով չեն սահմանափակվել։ Ցուցարարները հիշեցրել են նաև Ադրբեջանի սերտ հարաբերություններն Իսրայելի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն երկու երկրների հարաբերությունները բնորոշում է որպես բարձր մակարդակի հասած հարաբերություններ՝ «ռազմավարական երկխոսությամբ», իսկ Իսրայելի դեսպանատունը դրանք անվանում է «սերտ բարեկամություն և ռազմավարական գործընկերություն», որը ներառում է նաև պաշտպանության և անվտանգության ոլորտները։

«Երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացել է ՄԱԿ-ի ամբիոն, շուրջ 70 երկրների պատվիրակություններ լքել են դահլիճը կամ դատարկ են թողել իրենց տեղերը։ Բողոքին միացել է նաև Թուրքիայի պատվիրակությունը։ Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը, սակայն, մնացել է դահլիճում և լսել Նեթանյահուի ելույթը»,–ասել են ակցիայի կազմակերպիչներըն ու հավելել՝ «Սա ի՞նչ եղբայրություն է»։

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով. ՆԳՆ

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով. ՆԳՆ

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին հայտնում...

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց բողոքն էին ուղղում Հայաստանի կառավարությանը՝ հանձինս Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որոնց ոչ...

Պեսկովը՝ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին

Պեսկովը՝ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հետևել «Ռոսպոտրեբնադզորի» պաշտոնական հայտարարություններին և ոչ թե լուրերին ու տարբեր ենթադրություններին։ Հայտնում է Ռիա նովոստին: «Այս դեպքում...

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ ««Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել...

Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին. Կախա Կալաձե

Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները, իր գնահատմամբ, «դրսից կազմակերպված և կառավարվող գործընթաց» էին։ Եվրոպան ոչ մի անգամ չի դատապարտել Վրաստանում պետական հեղաշրջման և հեղափոխության փորձերը, քանի որ դրանք տեղի են ունեցել...